Փետրվար 20, 2020

Կենսաբժշկական հետազոտություն

Ռուսաստանի գիտական հիմնադրամը հաստատել է Ն. Ն. Սեմենովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (Մոսկվա, ՌԴ) պրոֆեսոր Ա. Ն. Օսիպովի գլխավորած գիտական խմբի՝ “Molecular and Cellular Effects of Ultrashort Pulsed Radiation” հետազոտական ծրագրի երկրորդ փուլի իրականացումը: Ծրագիրն իրականացվում է Ն. Ն. Սեմենովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի, Ա. Ի. Բուռնազյանի անվ. դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ սերտ համագործակցությամբ:

Էլեկտրոնային ճառագայթման փորձերն իրականացվում են «ՔԵՆԴԼ» ինստիտուտում՝ ԱՐԵԱԼ արագացուցչի 3-5 ՄէՎ գերկարճ էլեկտրոնային ազդակներով: Նմանատիպ արագացուցիչները բացառիկ հնարավորություն են ընձեռում ՄէՎ էներգետիկ դաշտում ուսումնասիրել գերկարճ ազդակներով էլեկտրոնային փնջերի ճառագայթման ազդեցությունը՝ ապահովելով փնջի բավարար կայունություն, վերարտադրելիություն և հուսալիություն, որոնք նպատակահարմար են ռադիոկենսաբանական փորձեր իրականացնելու համար:

ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացրած փորձերի առաջին արդյունքները հրատարակվել են Molecular Sciences միջազգային ամսագրում ՝ N. Babayan, et al., “Laser-Driven Ultrashort Pulsed Electron Beam Radiation at Doses of 0.5 and 1.0 Gy Induces Apoptosis in Human Fibroblasts”, Int. J. Mol. Sci., 20, 5140, 2019: