Մարտ 17, 2016

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվիրակության այցը

Մարտի 15-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվիրակությունը ռեկտոր պրոֆեսոր Արմեն Դարբինյանի (ՀՀ նախկին վարչապետ) գլխավորությամբ և պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի, պրոֆեսոր, ՀՌՀ գիտական գծով պռորեկտոր Պարգև Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը շրջայց կատարեցին լազերով ղեկավարվող «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի և «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի միկրոմշակման և մանրադիտակի կայաններում: Ներկայացվեցին սարքավորումների ներկայիս վիճակը և կյանքի մասին գիտության ու նյութագիտության բնագավառներում (տես՝ Nuclear Instruments and Methods in Physics Research Section A) ընթացող փորձարարական աշխատանքները: Հատուկ ուշադրության արժանացան «ԱՐԵԱԼ» արագացուցչի զարգացման հեռանկարները. «ԱԼՖԱ» (ALPHA – Amplified Light Pulse for High-end Applications) և «ԲԵՏԱ» (BETA – Booster for Emerging Technology Accelerators) փորձարարական կայանները և միջազգային համագործակցության հեռանկարները: Պատվիրակությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու «ԱՐԵԱԼ» նախագծի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: