Ապրիլ 28, 2014

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցման մեկնարկը

Սկսվել է լազերով գործարկվող «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցումը: «ԴԵԼՏԱ»-ն կսպասարկի երկու՝ ֆլուորեսցենտային և միկրոմշակման փորձարարական կայանները: Կայանները հիմնված կլինեն «ԱՐԵԱԼ» գերարագ լազերի օգտագործման վրա՝ տարածական և ժամանակային լուծողունակությամբ հետազոտություներ իրականացնելու համար: Լազերային սկանացնող մանրադիտակը կօժանդակի կյանքի, շրջակա միջավայրի գիտությունների և նյութագիտության բնագավառներում փորձարարական հետազոտական ծրագրերի իրականացմանը: Լազերային միկրոմշակման կայանը կօգտագործվի եռաչափ ֆոտոնային միկրոէլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոմեխանիկական համակարգերի, դիէլեկտրիկներում ծավալային ալիքատարների և միկրոհոսքային սարքերի, ինչպես նաև մակերևույթային միկրո- և նանոկառուցվածքների պատրաստման նպատակով: