Հոկտեմբեր 19, 2018

«Հայ ասպետ» հիմնադրամի սաները այցելեցին «ՔԵՆԴԼ»

«Հայ ասպետ» հիմնադրամի 8-րդ դասարանի աշակերտները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, որտեղ ծանոթացան ինստիտուտի սարքավորումներին և արագացուցիչների աշխատանքի հիմնական սկզբունքներին: Մեր հյուրերին ներկայացրին այն բոլոր հնարավորությունները, որոնք «ՔԵՆԴԼ» ինստիտուտը ընձեռում է հայ և միջազգային երկրներից ժամանող գիտնականներին: Մենք հուսով ենք, որ նմանատիպ ճանաչողական այցերը կմեծացնեն գիտության հանդեպ մեր նոր սերնդի հետաքրքրությունը: