Մայիս 22, 2019

Հայ-ռուսական համալսարանի ուսանողների այցը

Սույն թվականի մայիսի 22-ին, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի մասին ավելի խորը գիտելիք ստանալու նպատակով, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ էին այցելել Հայ-ռուսական համալսարանի ուսանողները: Այցելուներին ներկայացվեցին ինստիտուտի հիմնական հետազոտական լաբորատորիաները, միկրոմշակման և մանրադիտակի փորձարարական կայանները, ԱՐԵԱԼ գծային արագացուցչի աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև երկարաժամկետ գիտական և կրթական ծրագրերը: