Սեպտեմբեր 29, 2015

Շրջայց գիտաժողովի մասնակիցների համար

Disordered and Ordered Materials analysis and characterization (DOM15) միջազգային գիտաժողովի մասնակիցները և եվրոպական “Synchrotron User Organization”-ի նախագահ պրոֆեսոր Ուլրիչ Փիթչը (Զիգենի Համալսարան, Գերմանիա) այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը ծանոթացան «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծին, «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով ղեկավարվող գծային արագացուցչին և «ԴԵԼՏԱ» լազերով ղեկավարվող մանրադիտակի և միկրոմշակման կայաններին: Ինչպես նաև ներկայացվեցին ընթացիկ փորձարարական ծրագրերը և նոր սարքավորումների շուրջ տարվող հետագա անելիքները: