Նոյեմբեր 19, 2013
Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ պ. Ծյուգիո Մակիմոտոն /նախկինում «Hitachi Company»-ի գլխավոր գործադիր տնօրեն/, տ. Կումիկո Մակիմոտոն և պ. Էնթոնի Մորոյանը /«Viasphere International. Inc»-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ/ այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի անձնակազմը ներկայացրեց «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագիծը և դրա առաջին փուլի գործարկումը` «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցիչը: Հատուկ ուշադրության արժանացան «ԱՐԵԱԼ» և «ՔԵՆԴԼ» համակարգերի վրա անցկացվող փորձարարական ծրագրերը և կիսահաղորդչային արդյունաբերության բնագավառում տարվող կիրառական հետազոտությունների խնդիրները: ՀՀ այցելության ժամանակ պ. Ծյուգիո Մակիմոտոն 2013 տարում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի արժանացավ: