Հուլիս 9, 2013

ՀՀ վարչապետի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

«ՔԵՆԴԼ» նախագիծը ղեկավարող հագաբարձուների խորհուրդը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ժողով անցկացրեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Անդամները ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի առաջընթացներին, մասնավորապես «ԱՐԵԱԼ» (AREAL – Advanced Research Electron Accelerator Laboratory) գծային արագացուցչին, որը իրենից ներկայացնում է լազերով ղեկավարվող ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցիչ, որի արձակած գերկարճ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման նոր աղբյուրների և կիրառական գիտությունների ուսումնասիրման բնագավառներում:

Անդամներին ցուցադրեցին արագացուցչի տարբեր ենթահամակարգերի աշխատանքը, Գերմանիայից ու Շվեյցարիայից նվիրաբերված սարքավորումները և «ՔԵՆԴԼ»-ում նախագծված և պատրաստված հատուկ սարքավորումը: Ծանոթանալով աշխատանքի ընթացքին՝ հանձնաժողովը ամփոփեց ձեռքբերումները: Արագացուցչի գործարկման անհրաժեշտ քայլեր և հետագա ծրագրեր նույնպես քննարկվեցին: