Նոյեմբեր 29, 2019

ԵՊՀ ուսանողների այցը «ՔԵՆԴԼ»

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 29-ին այց էր կազմակերպել արագացուցչային ֆիզիկայով և դրա կիրառություններով հետաքրքրված ուսանողների համար, որոնք նաև ցանկություն էին հայտնել ծանոթանալ մեր ինստիտուտի գործունեությանը: Մեր երիտասարդ գիտնականների կողմից ներկայացվեցին ինստիտուտի լաբորատորիաների և ԱՐԵԱԼ արագացուցչի ընձեռած հետազոտական լայն հնարավորությունները, ինչպես նաև համատեղ իրականացվող ուսանողական կրթական ծրագրերը: Այս ծրագրերն ուղղված են գիտնականների և ճարտարագետների նոր սերնդի ստեղծմանը: