Սեպտեմբեր 2, 2022

Այսօր Վասիլի Ցականովի ծննդյան օրն է

Այսօր`սեպտեմբերի 2-ին, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի համահիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Մկրտիչի Ցականովի ծննդյան օրն է: Նա կդառնար 63 տարեկան: Անգնահատելի է Վ. Ցականովի ավանդը «Քենդլ» ինստիտուտի ստեղծման, զարգացման և կայացման գործում: Նրա ջանքերի շնորհիվ ինստիտուտը դարձել է միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական կազմակերպություններից մեկը, որտեղ իրենց գիտական ճանապարհն են կերտում բազմաթիվ շնորհալի երիտասարդ գիտնականներ: