Ապրիլ 9, 2021

Կյանքից հեռացավ «Հրայր և Աննա Հովնանյան» Հիմնադրամի ղեկավար Հրայր Հովնանյանը

Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է «Հրայր և Աննա Հովնանյան» Հիմնադրամի ղեկավար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «ՔԵՆԴԼ» ինստիտուտի մեծ ընկեր Հրայր Հովնանյանը:

Հրայր Հովնանյանը նշանավոր բարերար էր, ով բարեգործական լայն գործունեություն էր ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Նա մեծապես աջակցել է մի շարք մշակութային, կրթական և գիտական ծրագրերի:

2002թ.-ին Հրայր Հովնանյանի եղբայր, ամերիկահայ բարերար Ժիրայր Հովնանյանի հովանավորչությամբ հիմնադրվեց «ՔԵՆԴԼ» ինստիտուտը, և այդ օրվանից առ այսօր Ժիրայր և Հրայր Հովնանյանները մշտապես աջակցել են ՔԵՆԴԼ թիմի գիտական գործունեությանը:

ՔԵՆԴԼ թիմն իր խորին ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Հրայր Հովնանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի խորը վիշտը: