Դեկտեմբեր 7, 2022

Անցկացվեցին մի շարք գիտափորձեր՝ նվիրված կոհերենտ անցումային ճառագայթման և կոհորենտ Չերենկովյան ճառագայթման հատկությունների և կիրառման հնարավորությունների ուսումնասիրմանը

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի և ՌԴ ​​Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի գիտաշխատողների հետ համատեղ իրակացվեցին մի շարք գիտափորձեր՝ նվիրված ԱՐԵԱԼ գծային արագացուցիչի սուբպիկովայրկյանային էլեկտրոնային փնջերի օգտագործմամբ գեներացված կոհերենտ անցումային ճառագայթման (ԿԱՃ) և կոհորենտ Չերենկովյան ճառագայթման (ԿՉՃ) հատկությունների և կիրառման հնարավորությունների ուսումնասիրմանը:

ԿՉՃ-ի անկյունային բաշխումը և բևեռացումը գիգա-տերահերց հաճախականության տիրույթում ուսումնասիրելու համար օգտագործվել է գլանաձև դիէլեկտրիկ (fused-silica) ալիքատար: Համատեղ գիտափորձերը իրականացվել են Ա. Պոտիլիցինի, Մ. Շևելևի (ՏՊՀ), Վ. Քոչարյանի, Դ. Բաղդասարյանի (ՖԿՊԻ, ՀՀ ԳԱԱ) և ԱՐԵԱԼ խմբի կողմից: Նախնական արդյունքները բավարարել են 2023 թվականին հետագա փորձերը շարունակելու համար։