Հուլիս 3, 2023

Նոր Ռենտգենյան Ճառագայթահարման Սարք MultiRAD 350 ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում

      Գիտության Կոմիտեի՝ «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման» 2021թ.-ի վերջին հաստատված մրցույթային ծրագրով «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն ձեռք է բերել ամերիկյան «PRECISION» ընկերության ռենտգենյան ճառագայթահարման «MultiRAD 350» գիտական սարքավորումը: Իր բազմաֆունկցիոնալության, աշխատանքային պարամետրերի լայն տիրույթի և նոր փորձերի իրականացման հնարավորության շնորհիվ,  «MultiRAD 350» սարքավորումը կհամալրի «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում կյանքի մասին գիտությունների և նյութագիտության ոլորտներում ներկայիս իրականացվող փորձերում օգտագործվող սարքավորումների շարքը և էլ ավելի կկատարելագործի այդ ուղղությամբ կատարվող հետազոտությունների ցանկը:
«MultiRAD 350» սարքավորման առաքումն ու տեղադրումը, ինչպես նաև արտադրող ընկերության ներկայացուցչի կողմից անձնակազմի մեկշաբաթյա վերապատրաստումը հաջաղությամբ իրականացվել են 2023թ.-ի հունիսին: Ինչպես «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի, այնպես էլ համագործակցող այլ գիտական կազմակերպությունների գիտնականների կողմից արդեն պատրաստվում են փորձարարական աշխատանքների նոր առաջարկներ, որոնք կներառեն սարքի ընձեռած նոր հնարավորությունները: