Սեպտեմբեր 19, 2023

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի և Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի Աշխատակիցների Այցը «Արագած» Գիտական Կայան

Ս.թ. սեպտեմբերի 7-17-ը ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն հյուրընկալել էր Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի աշխատակիցներ Օլեգ Բելովին և Քսենյա Բելոկոպիտովային: Այցի ընթացքում ինստիտուտում իրականացվեցին համատեղ գիտափորձեր, ձեռք բերվեց ԱՐԵԱԼ արագացուցչի կիրառմամբ համատեղ գիտափորձերի իրականացման, ինչպես նաև համապարփակ համագործակցության պայմանագրի ստորագրման պայմանավորվածություն:

Սեպտեմբերի 15-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի հյուրերն այցելեցին Արագածում 3200 մ բարձրության վրա գտնվող Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, որտեղ Տիեզերական ճառագայթների բաժանմունքի ղեկավար՝ պրոֆ. Աշոտ Չիլինգարյանը ներկայացրեց կայանում տեղադրված մեծ էլեկտրամագնիսական սպեկտրոմետրերն ու այլ գրանցող սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հետազոտել տիեզերական ճառագայթների կազմի մեջ մտնող տարրական տարբեր մասնիկների բնույթը և դրանց փոխազդեցությունը զանազան նյութերի հետ։