Հունվար 30, 2023

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն Ձեռք է Բերել Բարձր Արդյունավետության Դասի Դոզաչափ

«Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման » 2021 թվականի ԳՊԿ-ի դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն ձեռք է բերել բարձր արդյունավետության դասի, IBA ընկերության արտադրության DOSE-1 դոզաչափ: DOSE-1-ը շարժական, միաուղի, բարձր ճշգրտության դասի, կլանված դոզայի չափման համար նախատեսված էլեկտրոմետր է, որը թույլ է տալիս չափել ճառագայթահարման մինչև 1 մԱ հոսանքները:

Միաժամանակ կարող են չափվել և արտապակերվել դոզան, դոզայի ակնթարթային և միջին ինտենսիվությունները, լիցքը, ընթացիկ և մեկ չափման համար համապատասխան դոզաները: DOSE-1 դոզաչափը ներառում է, նաև, լիարժեք ծրագրակազմը: Փաթեթում ներառված NACP-02 սենսորը՝ իոնային խցիկ է, որը հատուկ նախագծված է Կլինիկական ֆիզիկոսների Սկանդինավյան Ասոցիացիայի առաջարկությունների համաձայն: Տիպիկ զգայունությունը 6 նԿլ/Գր է: