Հունիս 14, 2022

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում Անցակացվեց Լույսի Միջազգային Օրվան Նվիրված Միջոցառում

Հունիսի 9-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում անցակացվեց Լույսի միջազգային օրվա շրջանակներում «Տե՛ս Լույսը» խորագիրը կրող միջոցառում, որն ավանդաբար նվիրվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ՝ Ժիրայր Հովնանյանի ծննդյան օրվան (1927–2007թթ.):

Ավելի քան 100 դպրոցականներ Երևանի թիվ 171, թիվ 116, է. Թելմանի անվան թիվ 13 և Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 դպրոցներից և 30-ից ավել գիտությամբ հետաքրքրված անհատներ այցելել էին ՔԵՆԴԼ, որտեղ նրանց ողջունեց ՔԵՆԴԼ-ի տնօրեն Բագրատ Գրիգորյանը և պատմեց լույսի դրսևորման տեսակների և աղբյուրների մասին, իսկ ՔԵՆԴԼ-ի երիտասարդ գիտնականները ցուցադրեցին տարբեր գիտափորձեր՝ նվիրված լույսի առօրյա կիրառություններին: Հյուրերը, նաև, շրջագայություն ունեցան ԱՐԵԱԼ արագացուցչային համալիր:

Միջոցառման շրջանակներում ամփոփվեցին «Տե՛ս Լույսը» խորագրով ֆոտոմրցույթի արդյունքները: Ավելի քան 14 նկարներից՝ ընտրվեցին 2 լավագույները, որոնք արժանացան մրցանակների: Հաղթող ճանաչվեց Արթուր Հարությունյանը:

Այս տարի ՔԵՆԴԼ-ում անցկացվող բոլոր միջոցառումները անցկացվելու են «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի 20-ամյակի շրջանակներում:

Լույսի միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային նախաձեռնություն է, որի շրջանակներում «ՔԵՆԴԼ»-ը հանդիսանում է՝ Հայաստանի ազգային հանգույց։ Լույսի միջազգային օրը բարձրացնում է համաշխարհային իրազեկությունը գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, կայուն զարգացումը, կլիմայի ազդեցությունը և առողջապահությունը: