Հոկտեմբեր 4, 2022

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում Մեկնարկեց «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց»-ը

Մեկշաբաթյա դասընթացի ընթացքում՝ Համբուրգի համալսարանի տասնչորս և Երևանի պետական համալսարանի ութ ուսանող գերմանացի ու հայ դասախոսների ղեկավարությամբ կկատարեն արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի լայն շրջանակի գործնական աշխատանքներ` ԱՐԵԱԼ (AREAL) արագացուցչի վրա («ՔԵՆԴԼ» ՍՀԻ):

Բացի ձեռք բերված մասնագիտական հմտություններից, ուսանողները կըմբռնեն միջազգային համագործակցության և անձնական շփումների նշանակությունը։

«Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթաց»-ը կազմակերպվել է ԴԵԶԻ (DESY) գիտահետազոտական ինստիտուտի, Համբուրգի համալսարանի (Գերմանիա) և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ և անցկացվելու է սույն թվականի հոկտեմբերի 2-9-ը: