Դեկտեմբեր 15, 2016

Կենսաբանական հետազոտությունների հեռանկարները «ԱՐԵԱԼ»-ում

«ԱՐԵԱԼ»-ի գերկարճ ռելյատիվիստիկ էլեկտրոնային ազդակներով կենսաբանական օբյեկտների գերարագ ճառագայթման առաջին արդյունքները և Հայաստանի ու Ռուսաստանի գիտնականների միջև միջազգային համագործակցության հեռանկարները ներկայացվել են «Голос Армении» թերթին պրոֆ. Ա. Ն. Օսիպովի կողմից տրված հարցազրույցում /http://golosarmenii.am/article/48001/areal-unikalnye-vozmozhnosti-i-dlya-biologov/: Քննարկվել են գերարագ ճառագայթման մեթոդով ԴՆԹ վնասման և վերականգնման ուսումնասիրության նոր հնարավորությունները և դրանց կիրառումը ժամանակակից ուռուցքաբանության մեջ: Պրոֆեսոր Ա. Ն. Օսիպովը Ա. Ի. Բուռնազյանի անվ. Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոնի Փորձարարական ռադիոկենսաբանության և Ճառագայթային բժշկության բաժնի ղեկավարն է (Մոսկվա, ՌԴ):

Հոդվածի թարգմանությունը (անգլերեն). Article-E