Հունիս 15, 2023
Հունիսի 9-ին, ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերերար և բարեգործ Ժիրայր Հովնանյանի (9 հունիսի 1927 – 14 օգոստոս 2007) ծննդյան օրն է: Ժիրայր Հովնանյանի հիշատակին նվիրված, ինչպես նաև UNESCO-ի կողմից իրականացվող՝ ամենամյա «Լույսի Միջազգային Օրվա» շրջանակներում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում կազմակերպվել էին մի շարք ճանաչողական միջոցառումներ: Ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանի դպրոցների և վարժարանների մոտ 90 տարբեր տարիքի աշակերտներ: Հյուրերը շրջագայության ընթացքում հնարավորություն ունեցան ծանոթանալու ՔԵՆԴԼ-ի լաբորատորիաների և գիտական համալիրների աշխատանքներին, ինստիտուտում «լույսի կիրառմամբ» իրականցվող փորձարարական աշխատանքներին, ինչպես նաև մասնակցեցին անձնակազմի երիտասարդ գիտնականների կողմից կազմակերպած «լույս»-ի տարբեր դրսևորումներին նվիրված ցուցադրողական ճանաչողական գիտափորձերին:
Լույսի Միջազգային Օրը UNESCO–ի համաշխարհային նախաձեռնություն է, որի շրջանակներում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հանդիսանում է՝ Հայաստանի ազգային հանգույց։ Լույսի միջազգային օրը բարձրացնում է համաշխարհային իրազեկությունը գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, կայուն զարգացումը, կլիմայի ազդեցությունը և առողջապահությունը: