Մայիս 27, 2015

Ատենախոսության պաշտպանություն

Մայիսի 26-ին Տիգրան Վարդանյանը Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԵրՖԻ) գործող 024 մասնագիտական խորհրդում պաշտպանեց իր գիտական ատենախոսությունը՝ « Վիգգլերային և օնդուլյատորային ճառագայթման էֆեկտների ուսումնասիրությունը էլեկտրոնային արագացուցիչներում» թեմայով: Ուսումնասիրությունը կատարվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում և ԵՊՀ-ում՝ Վ. Ցականովի անմիջական ղեկավարությամբ: Ատենախոսությունը նվիրված է «ՔԵՆԴԼ» կուտակիչ օղակում էմիտանսի փոքրացման վրա մարման վիգգլերի ազդեցության, «ԱՐԵԱԼ» արագացուցչում ՏՀց կոհերենտ ճառագայթման մշակման և ալիքատարերում օնդուլյատորային ճառագայթման առանձնահատկությունների ուսումնասիրությանը: