Փետրվար 7, 2014

Լազերի չափման նոր մոդուլի նախագծում

ԵՊՀ գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիայում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի միջև համագործակցության շրջանակներում «ԱՐԵԱԼ» արագացուցչի համար նոր բարձր լուծողունակությամբ սուբպիկովայրկյանային լազերային իմպուլսի ձևի գրանցման մոդուլ է նախագծվել: Լաբորատորիա այցելության ընթացքում «ՔԵՆԴԼ» թիմը ծանոթացավ մոդուլի նախատիպին: Մասնագետները համաձայնեցին, որ այս ձեռքբերումը մեծ քայլ է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի գործարկման համար: Վերջինիս աջակցում է գիտության պետական կոմիտեն իր կողմից հատկացված դրամաշնորհով: