Նոյեմբեր 18, 2016

Արևելյան գործընկերության պատվիրակության այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Սույն թվականի նոյեմբերի 17-18-ը Հայաստանում անցկացված «Արևելյան գործընկերության նախարարական 8-րդ ոչ պաշտոնական հանդիպման» շրջանակներում Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից ու Ուկրաինայից ժամանած կրթական և գիտական պատվիրակությունները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը ծանոթացան լազերով ղեկավարվող «ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» լաբորատորիաներին, ինչպես նաև վերոնշյալ կայաններում իրականացվող ընթացիկ աշխատանքներին: Պրոֆ. Ա. Ն. Օսիպովը (Ա. Ի. Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն) ներկայացրեց «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա անցկացված փորձարարական հետազոտությունների վերջին արդյունքները, որոնք ստացվել են տարբեր երկրների կենսաբանների խմբի կողմից: Քննարկվեցին նաև Հորիզոն 2020-ի շրջանակներում «ԱՐԵԱԼ-ի կիրառումը կյանքի մասին գիտությունների և նյութագիտության բնագավառների գերարագ պրոցեսներում» նախագծի իրականացման շուրջ միջազգային համագործակցության հեռանկարները: