Մայիս 20, 2019
“HORIZON 2020 Policy Support Facility” ծրագրի շրջանակներում և ՀՀ ԿԳՆ հրավերով՝ Հայաստան է այցելել ԵՄ հանձնաժողովի կողմից նշանակված փորձագետների խումբը, որը պետք է առաջարկություններ մշակի Հայաստանի գիտական ինստիտուտների և ԲՈՒՀ-երի համար՝ ուղղված վերջիններիս կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների, հաստատությունների առաջընթացն ապահովող գործողությունների գնահատման, ինչպես նաև գիտության և կրթության միջև կապի ուժեղացման համար հատուկ մոդելի մշակմանը:
Սույն թվականի մայիսի 20-ին «ՔԵՆԴԼ» այցելեց վերոնշյալ փորձագիտական խումբը, որին ներկայացվեցին ինստիտուտի ենթակառուցվածքը, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը, միջազգային համագործակցությունը և այլն: Այնուհետև, հանդիպման շրջանակներում շեշտվեց պետական և միջազգային աջակցության կարևորությունը՝ ինստիտուտի երկարաժամկետ կայուն զարգացման, գիտնականների և ինժեներների նոր սերնդի դաստիարակման, համալսարանների և գիտական հաստատությունների միջև սերտ կապերի ամրապնդման գործում: