Մարտ 4, 2016

“Frontiers in Optics & Photonics” դպրոցի ուսանողների այցը

Սույն թվականի մարտի 4–ին 3-րդ միջազգային “Frontiers in Optics & Photonics” դպրոցի մասնակիցները Աննա Քոթանջյանի (ավագ գիտաշխատող, ֆիզիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան) գլխավորությամբ այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Ուսանողներին ներկայացրին «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագիծը, «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի` լազերով ղեկավարվող միկրոմշակման և մանրադիտակի կայանները և «ԱՐԵԱԼ» գծային արագացուցիչը: Մասնակիցները ծանոթացան նաև ընթացիկ փորձարարական աշխատանքներին և սարքավորումների հիմնական աշխատանքային կիրառություններին: