Մարտ 24, 2017

Գերբարձր հաճախականության շերտավոր կառուցվածք

Շերտավոր կլոր մետաղյա ալիքատարը բարձր հաճախականություն ունեցող միամոդ արագացնող կառուցվածքների համար խոստումնալից տաբերակ է: Որոշակի պայմաններում այսպիսի կառուցվածքների երկայնական իմպեդանսը ունի ռեզոնանսի նեղ շերտ, որը համապատասխանում է դանդաղ տարածվող համաժամանակյա TM01 հիմնական մոդային: Առաջին փորձարարական չափումների արդյունքները, որոնք իրականացվել են ուղղանկյուն հատույթով, ներքին գերմանիումի շերտերով պղնձյա ռեզոնատորների համար, արդեն իսկ հրատարակվել են Journal of Instrumentation ամսագրում (M. Ivanyan et al., “On the Resonant Behavior of Laminated Accelerating Structures”, JINST, 12, P03019, 2017): Չափումները ցույց են տալիս, որ առկա ռեզոնանսային հաճախականությունը համընկնում է զուգահեռ պատերով շերտավոր ռեզոնատորի համար կանխատեսված հաճախականության հետ:

Տերահերց տիրույթում միամոդ շերտավոր արագացնող կառուցվածքները արդեն իսկ ներկայացվել են խմբի կողմից տպագրած նախորդ հոդվածներում (Phys. Rev. ST Accel. Beams, 17 (2), 021302, 2014 և Nucl. Intsr. Meth. A, 829, 187-189, 2016): Այսպիսի շերտավոր ալիքատարը կարող է ծառայել որպես տերահերց տիրույթում միամոդ տարածվող ալիքով արագացնող կառուցվածք: Նախատեսվում է իրականացնել շերտավոր կառուցվածքի փորձարարական ուսումնասիրություններ «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա: