Սեպտեմբեր 17, 2014

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի հետազոտական կայանների տեղադրումը

Սկսվել են «ԴԵԼՏԱ» (Dedicated Experimental Lines for Time-resolved Analyses) բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիական կայանների հետազոտական սարքավորումների տեղադրման աշխատանքները: «ԴԵԼՏԱ» փորձարարական կայաններում օգտագործվում է գերարագ, բարձր իմպուլսային էներգիայով պինդ մարմնային ինֆրակարմիր լազերը, որը հատուկ նախագծվել է «ԱՐԵԱԼ» արագացուցչի համար:

Բժշկակենսաբանական կայանի հիմքում ընկած է «Sutter Instruments» ընկերության լազերային սկանավորմամբ երկֆոտոն մանրադիտակը (ԱՄՆ), իսկ միկրոտեխնոլոգիական լաբորատորիայի դեպքում՝ Newport Co ընկերության լազերային միկրոմշակման աշխատանքային կայանը (ԱՄՆ): Տեղադրումը և փորձերը իրականացվում են դոկտոր Ռ. Զադոյանի գլխավորությամբ (Newport Co): Տեղադրման թիմի անձնակազմն է՝ պրոֆ. Լ. Մուրադյան (ԵՊՀ), դոկտոր Ա. Երեմյան (ՔԵՆԴԼ), դոկտոր Տ. Սարգսյան (Pirgal and Co), դոկտոր Ս. Թաթիկյան (ՔԵՆԴԼ), Հ. Դավթյան (ՔԵՆԴԼ),  Հ. Տոնեյան (ԵՊՀ):