Դեկտեմբեր 5, 2017

Փորձարարական կենսաբանության լաբորատորիա

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բացվել է փորձարարական կենսաբանության նոր լաբորատորիա: Մի շարք գիտական բնագավառներ (մոլեկուլային ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բժշկություն) ներկայացնող երիտասարդ գիտնականներից և ուսանողներից  կազմված լաբորատորիան նպատակ ունի «ԱՐԵԱԼ»-ում և «ԴԵԼՏԱ»-ում զարգացնելու կենսաբժշկական հետազոտությունները և կյանքի մասին գիտությունների շուրջ իրականացվող փորձերը:

Լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Իշեմիկ կաթվածի զարգացման մեխանիզմների հետազոտություն (in vivo)
  • Քաղցկեղի զարգացման մեխանիզմների հետազոտություն (in vivo)
  • Ծանր մետաղների աղտոտման կենսաբժշկական ասպեկտներ
  • Գերկարճ ճառագայթման կենսաբժշկական ազդեցություններ
  • Ռադիոպաշտպանիչ, հակաուռուցքային և հակատարիքային նյութերի որոնում

Նոր լաբորատորիայի բացումը կնպաստի գիտական հանրության համար մեծ կարևորություն ունեցող կենսաբժշկական հետազոտությունների զարգացմանը: