Մարտ 4, 2014

Մագնիսական դաշտի չափման սարքավորում

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ դիագնոստիկ լաբորատորիայում հաջողությամբ ավարտվեցին բարձր ճշգրտությամբ մագնիսական դաշտի չափման սարքավորման շուրջ տարվող աշխատանքները: Դիպոլային, սոլենոիդ և փնջի լայնական դիրքը կարգավորող մագնիսների չափումները շատ կարևոր են «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային փնջի նախագծված պարամետրերի համապատասխանեցման համար: Այս չափումների արդյունքները համապատասխանում են մագնիսական մոդելավորումներին, որոնք իրականացվում են CST Microwave Studio-ի կողմից: 2013թ.-ի դեկտեմբերի 20-ին «ԱՐԵԱԼ»-ի առաջին էլեկտրոնային փունջը ստանալուց հետո, նախատեսվել է փնջի պարամետրերի ճշգրիտ չափումներ կատարել 2014 մարտ ամսին: