Հուլիս 12, 2023

MultiRAD 350-ի օգտագործմամբ առաջին գիտափորձը

Նոր MultiRAD 350 սարքավորման կիրառմամբ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում իրականացվել է քաղցկեղով վարակված մարդու թոքի բջիջների (A549) փորձնական ռենտգենյան ճառագայթահարում՝ 2 և 8 Գրեյ դոզաների համար ճառագայթման տարբեր հզորություններով: Փորձի նպատակն էր գտնել ճառագայթահարման օպտիմալ պարամետրերը, պարզել քաղցկեղային բջիջների IC50-ը (inhibitory concentration)՝ ինհիբիտորի կողմից քաղցկեղային բջիջների կենսաբանական ակտիվության 50%-ի ճնշման պայմանը: Ստացված արդյունքներն օգտագործվելու են հետագա փորձարարական աշխատանքների ռեժիմների շտկման և բարելավման նպատակով: