Նոյեմբեր 12, 2015

Նորություններ «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի մանրադիտակի կայանից

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի կայանում հաջողությամբ կարգաբերվել է կենսաբանական նմուշների եռաչափ պատկերների ստացման մեթոդը, որի համար կիրառվում է ImageJ ծրագիրը: Սյն էական նշանակություն կունենա կենսաբանության և բժշկության տարբեր ոլորտներում կատարվող հետազոտություններում: Ծաղկափոշու հատիկի եռաչափ պատկերը ցույց է տրված ստորև տեղադրված տեսանյութում: Վերջինիս ստացման համար կատարված x,y,z սկանավորման արդյունքների մի մասը կարող եք տեսնել նկար 1-ում: Ընդհանուր առմամբ եռաչափ պատկերը ստանալու համար օգտագործվել է 50 այսպիսի նկար:

Կենսատեխնոլոգիայի ինստիտուտում հետազոտվում են կենսաբանորեն ակտիվ միացությունների կենսասինթեզի համար տարբեր կուլտուրաների ֆերմենտացիայի առանձնահատկությունները: Օգտագործելով «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակը՝ հետազոտողները հնարավորություն ունեն ուսումնասիրել համատեղ ֆերմենտացիայի ժամանակ տարբեր կուլտուրաների փոխազդեցությունը: Նկար 2-ում ցուցադրված է «ԴԵԼՏԱ» երկֆոտոն մանրադիտակի կայանում ստացված համատեղ ֆերմենտացիայի ընթացքում խմորասնկերի և կաթնաթթուների փոխազդումը միմյանց հետ: