Ապրիլ 14, 2015

Տեխնիկական գյուտերի արտոնագրեր

«ԱՐԵԱԼ» արագացուցչի նախագծման և կառուցման նոր ձեռքբերումները արագացուցչային ինժեներության մի շարք գյուտերի արդյունք հանդիսացան: Պրոֆ. Վարդան Ավագյանի գլխավորած արագացուցչային տեխնոլոգիայի բաժնի մի խումբ ասպիրանտների (Վահագն Վարդանյան, Արթուր Գևորգյան, Վահե Դանիելյան) շնորհվել են «ԱՐԵԱԼ» արագացուցչում իրացվող տեխնիկական գյուտերի 3 արտոնագրեր: «ՔԵՆԴԼ» թիմը շնորհավորում է երիտասարդներին և հետագա հաջողություններ մաղթում: