Փետրվար 24, 2017
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում արդեն սկսվել է նոր, գործնական դասընթաց արագացուցչային ֆիզիկայի, տեխնիկայի և դրանց կիրառության վերաբերյալ: Ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝
- Ներածություն արագացուցիչների վերաբերյալ
- Փնջերի ախտորոշում և կառավարում
- ԳԲՀ համակարգեր և չափումներ
- Մագնիսներ և չափումներ
- Վակուումային տեխնոլոգիա և փորձարարական ստենդեր
- Արագացուցչային ինժեներություն և տեխնոլոգիա
- Ռադիացիոն անվտանգություն և դոզիմետրիա
- Լազերներ և օպտիկական համակարգեր
- Փնջի ստացում և փորձարկումներ
- Լազերային միկրոմշակում
- Լազերային ֆլուորեսցենտային մանրազննում
Դասընթացները անցկացվում են շաբաթը մեկ անգամ և համալսարանի կրթական ծրագրի անբաժանելի մասն են կազմում: Ծրագիրը նախատեսում է ուսանողների վերապատրաստում՝ ինստիտուտի աշխատակազմի ղեկավարությամբ: Ներածական դասընթացը անց է կացվել 2017 թ.-ի փետրվարի 23-ին: