Հունվար 16, 2013

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

2013թ.-ի հունվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ՝ ծանոթանալու «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծին, միջազգային համագործակցության առաջընթացին և «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով արագացուցչի կառուցման աշխատանքներին: Նախագահը ծանոթացավ հայաստանյան պաշտոնական պատվիրակության դեպի Ֆրանսիա, ՌԴ, Գերմանիա, Շվեյցարիա, Չինաստան կատարած այցերին և «ՔԵՆԴԼ» նախգծի, որպես միջազգային լաբորատորիայի ստեղծման մոտակա պլաններին:

Նախագահը ծանոթացավ «ԱՐԵԱԼ» նախագծին՝ այցելելով ինստիտուտի ԳԲՀ թնդանոթի, օպտիկայի, զոդավորման, ախտորոշման և վակուումի լաբորատորիաները, որտեղ կենտրոնացած են հիմնական աշխատանքները: Նախագահին ներկայացվեց նաև նոր ենթակառուցվածքը, որը ստեղծվել է «ԱՐԵԱԼ» նախագծի իրականացման համար:

Ներկա էին նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ պրոֆեսոր Ս. Հարությունյանը և «Голос Армении» թերթի գլխավոր խմբագիր տիկին Ֆ. Նախշքարյանը: