Ապրիլ 20, 2017

«ԱՐԵԱԼ» հետազոտական ծրագիր 2017

ՀՀ ԿԳՆ Գիտության Պետական Կոմիտեն հայտարարել է «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վրա հետազոտությունների իրականացման նպատակով գիտական հայտերի նոր մրցույթ (http://scs.am/am/6c58ecc051e8565695584769): Մրցույթը նպատակ ունի բնական գիտությունների լայն շրջանակով զարգացնել «ԱՐԵԱԼ» հետազոտական համալիրում փորձարարական ուսումնասիրություները՝ հատուկ ուշադրություն դարձնելով կյանքի մասին գիտության, նյութագիտության, բիո և նանոտեխնոլոգիաների զարգացմանը: Փորձարարական նախագծերի տևողությունը 1-2 տարի է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:

Սա գիտության պետական կոմիտեի ռազմավարական այն որոշումներից է, որն ուղղված է արագացուցչի վրա առաջադեմ հետազոտական աշխատանքներ կատարող գիտական հանրություն ստեղծելուն: Այն կնպաստի «ԱՐԵԱԼ» համալիրում նոր գիտական ձեռքբերումների, ինչպես նաև «ԱՐԵԱԼ»-ի՝ որպես գերարագ գիտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի զարգացմանը:

Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված նախորդ ծրագիրը հաջողությամբ ավարտվել է Երևանի պետական համալսարանի, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի կողմից: