Ապրիլ 16, 2014

Պրոֆեսոր Մարկ Մ. Վան Հյուլի և կ.գ.թ. Նաիրա Մ. Այվազյանի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Ապրիլի 16-ին պրոֆեսոր Մարկ Մ. Վան Հյուլը /Նեվրո և հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիա, Լյովենի բժշկական դպրոց, Բելգիա/ և ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն կ.գ.թ. Նաիրա Մ. Այվազյանը այցելեցին  «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծին, «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչին և դրա երկարաժամկետ և կարճաժամկետ փորձարարական ծրագրերին: Առանձնահատուկ ուշադրության արժանացավ «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի լազերային սկանացնող մանրադիտակը, որը հնարավորություն է տալիս հետազոտություններ կատարել կյանքի, շրջակա միջավայրի գիտությունների և նյութագիտության բնագավառներում: Ինչպես նաև քննարկեցին հետագա համագործակցության ծրագրերը: