Հուլիս 13, 2022

ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում Անցկացվեց «Գերարագ փնջեր և կիրառություններ» (UBA-22) Խորագրով Միջազգային Գիտաժողովը

Սույն թվականի հուլիսի 4-ից-8-ը՝ ՔԵՆԴԼ ՍՀԻ-ում անցկացվեց ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի և ԴԵԶԻ արագացուցչային կենտրոնի կողմից կազմակերպած «Գերարագ փնջեր և կիրառություններ» (UBA-22) խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին Գերմանիայից, Իտալիայից ժամանած, ինչպես նաև տեղի գիտակրթական ինստիտուտների գիտնականներ:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին նոր արագացուցչային նախագծերը, առաջադեմ կոնցեպտները, մեթոդները և կիրառությունների լայն շրջանակը:

Սույն թվականին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ն նշում է իր հիմնադրման 20-ամյակը, և աշխատաժողովի ժամանակ այս առիթով տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։

Մասնակիցները և հյուրերը, նաև,  հնարավորություն ունեցան շրջայց կատարել «ԱՐԵԱԼ» արագացուցչային համալիրում և ծանոթանալ ՔԵՆԴԼ-ի լաբորատորիաների ընթացիկ աշխատանքներին: