Հուլիս 5, 2019

Նոր կրթական և վերապատրաստման կենտրոն «ՔԵՆԴԼ»-ում

Հետևելով 2018թ.-ի հուլիսի 18-ին Rohde & Schwarz International GmbH-ի (Գերմանիա) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև կնքված փոխըմբռնման հուշագրին, որին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ սույն թվականի հուլիսի 4-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտում կազմակերպված «Գերարագ փնջեր և կիրառություններ» միջազգային աշխատաժողովի ընթացքում նոր կրթական և վերապատրաստման կենտրոն բացվեց:

Կենտրոնը համալրված է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է հեռահաղորդակցման և ղեկավարման, ԳԲՀ և միկրոալիքային սարքերով զբաղվող կրթական և վերապատրաստման այլ միջազգային լաբորատորիաների մակարդակին: Նոր կենտրոնը բաց կլինի Հայաստանի, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս գտնվող գիտական ու կրթական հաստատությունների համար և կաջակցի գիտությամբ և տեխնոլոգիաներով զբաղվող գիտնականների և ճարտարագետների նոր սերնդի ձևավորմանը: Այն կնպաստի գիտական, կրթական և ակադեմիական հաստատությունների սերտ համագործակցությանը:

Rohde & Schwarz Int. GmbH-ն կապի, տեղեկատվության և անվտանգության ոլորտներում առաջատար դիրք ունեցող համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն է: