Հունիս 10, 2026

Լույսի միջազգային օրվան նվիրված «Բաց դռների օր» «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

2026 թվականի հունիսի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի միջազգային օր» նախաձեռնության շրջանակներում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում անցկացվեց «Բաց դռների օր», որը համախմբեց դպրոցականների, ուսանողների և գիտությամբ հետաքրքրվող անձանց՝ նպատակ ունենալով երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից գիտության նվաճումներին, լույսի […]

Հունիս 5, 2026

Տնօրենի պաշտոնի մրցույթի անցկացում

Հայտնում ենք, որ 2026 թվականի հունիսի 16-ին, ժամը 10:00-ին, «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուոտւմ կանցկացվի «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի տնօրենի պաշտոնի մրցույթը։ Մրցույթն իրականացվելու է հաստատված կարգի պահանջներին համապատասխան։

Հունիս 1, 2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի շնորհավորանքը գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանին

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ Հանրապետության օրվա առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայորի բարձր զինվորական կոչում ստանալու առթիվ։ Վստահ ենք, որ […]

Հունիս 1, 2026

Լույսի օրվան նվիրված միջոցառում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի օր» համաշխարհային նախաձեռնության շրջանակում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն 2026 թվականի հունիսի 9-ին կազմակերպում է Բաց դռների օր՝ նվիրված մեծ բարերար, ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանի հիշատակին։ Միջոցառումը հրաշալի հնարավորություն է բոլոր հետաքրքրվողների համար […]

Մայիս 29, 2026

Elsevier-ի ներկայացուցչի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Մայիսի 27-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն հյուրընկալեց Elsevier B.V. ընկերության ներկայացուցիչ տիկին Ջորջիա Նիկոլինիին՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում, որի ընթացքում նա ծանոթացավ ինստիտուտի գիտահետազոտական ենթակառուցվածքներին, գիտական սարքավորումներին և ընթացիկ ծրագրերին։ AREAl և DELTA փորձարարական կայաններով ու […]

Մայիս 18, 2026

Այց Scandinova Systems AB

ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող ԱՐԵԱԼ գծային արագացուցչի արդիականացման ծրագրի շրջանակում մայիսի 11-15-ը ԱՐԵԱԼ նախագծի համակարգող Ա. Վարդանյանը, Reforce Group ընկերության գլխավոր տնօրեն Զ. Եղիազարյանի և ֆինանսական տնօրեն Հ. Գրիգորյանի (մատակարար ընկերության […]

Մայիս 11, 2026

Մեր թիմը մեկ օր լեռներում

Մայիսի 9-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի աշխատակիցները կազմակերպել էին արշավ դեպի Սմբատաբերդ: Արշավը դարձավ ոչ միայն ակտիվ հանգստի և նոր տպավորությունների հնարավորություն, այլև թիմային կապերի ամրապնդման հիանալի առիթ։ Օրվա ընթացքում մասնակիցները հաղթահարեցին հետաքրքիր երթուղի, վայելեցին Հայաստանի բնության […]

Մայիս 8, 2026

Գիտական նշանակալի իրադարձություն «ՔԵՆԴԼ» ՍՀԻ–ում

Մայիսի 7-ին ՀՀ ԱԱԳԼ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում կայացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ասպիրանտներ Համլետ Արայիկի Իսունցի և Ալբերտ Հարությունի Դավթյանի թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունը Ա.04.20 «Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Նրանց շնորհվեց տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: […]

Մայիս 6, 2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողը միացել է ICASF 2027-ին և ADU ծրագրին

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողներից մեկը՝ Լայա Անջոն, հրավիրվել է միանալու ICASF 2027-ի գիտական կոմիտեին։ Նրա հետազոտությունները նվիրված են պլազմային տեխնոլոգիաների և առաջադեմ նյութերի կիրառմանը՝ շրջակա միջավայրի կայուն լուծումների մշակման նպատակով, ներառյալ ջրի […]

Մայիս 5, 2026

Ընդհանուր ժողով «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

Ապրիլի 30-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում տեղի ունեցավ ընդհանուր ժողով, որին մասնակցում էր ինստիտուտի ողջ անձնակազմը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էր տնօրենի թեկնածուի առաջադրման հարցը։ Գործող տնօրեն Բագրատ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ արտահայտելով իր երախտագիտությունն անձնակազմին վերջին հինգ […]