Նոյեմբեր 7, 2013

Կայացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի ունեցավ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Մինչ հանդիպման սկիզբը ՀՀ նախագահը, խորհրդի անդամներն ու հյուրերը ծանոթացան  «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի իրագործմանը՝ «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով գծային […]

Հոկտեմբեր 3, 2013

Նոր «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցումը

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում սկիզբ է դրվել նոր «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցմանը: «ԴԵԼՏԱ»-ն կսպասարկի երկու հետազոտական կայան՝ ֆլուորեսցենտային մանրադիտակ և օպտոէլեկտրոնիկա: Կայանները հիմնված կլինեն «ԱՐԵԱԼ» գերարագ լազերի օգտագործման վրա՝ տարածական և ժամանակային լուծողունակությամբ հետազոտություներ իրականացնելու համար: Կայանները բաց […]

Սեպտեմբեր 27, 2013

Ուլտրամանուշակագույն, գերարագ և բարձր էներգիայով լազերի տեղադրումն ու պարամետրերի փորձարկումը

Բարեհաջող ավարտվել է “Amplitude Systèmes” ֆրանսիական ընկերության կողմից «ԱՐԵԱԼ» համակարգի համար նախագծված ուլտրամանուշակագույն, գերարագ և բարձր էներգիայով լազերի տեղադրումն ու պարամետրերի ստուգումը:  Լազերի լույսը 258 նմ ալիքի երկարության վրա կլուսարձակի ԳԲՀ թնդանոթով ֆոտոկատոդը՝ միա- և […]

Սեպտեմբեր 19, 2013

Ավարտվեց գերբարձր վակուումային համակարգի տեղադրումը

Ավարտվեց «ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված գերբարձր վակուումային համակարգի տեղադրումը և վավերացումը: Նոր համակարգը կապահովի 1 նանո Տորր կայուն ճնշում «ԱՐԵԱԼ»-ի ամբողջ վակուումային խցիկում: Արթուր Գևորգյանը նշանակվել է այս համակարգի պատասխանատու:

Սեպտեմբեր 17, 2013

Ավարտվեց բարձր ճշգրտությամբ ջերմակայունացման համակարգի տեղադրումը

Բարձր ճշգրտությամբ ջերմակայունացման համակարգի տեղադրումը բարեհաջող ավարտվել և փորձարկվել է հայկական AR&AR ընկերության կողմից: Համակարգն ավելի քան 0.05 Ց աստիճան ճշգրտությամբ կայուն ջերմաստիճանի վերահսկողություն է ապահովում:

Սեպտեմբեր 5, 2013

Ավարտվեց դիպոլային և սոլենոիդ մագնիսների պատրաստումը

Հոսանքի աղբյուրների հետ մեկտեղ ավարտվեց նաև «ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված դիպոլային և սոլենոիդ մագնիսների նախագծումը և պատրաստումը: Համակարգի տեղադրումը և փորձարկումը նախատեսվում են սեպտեմբերին: Դոկտոր Անդրանիկ Ցականյանը նշանակվել է այս համակարգի պատասխանատու:

Օգոստոս 23, 2013

Ավարտվեց «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթի ջերմակարգավորման համակարգի պատրաստումը

Ավարտվեցին «ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված ԳԲՀ թնդանոթի ջերմակարգավորման համակարգի պատրաստման աշխատանքները: Համակարգը ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Համակարգի տեղադրումը և փորձարկումը նախատեսվում են սեպտեմբերին: Վահագն Վարդանյանը նշանակվել է այս համակարգի պատասխանատու:

Օգոստոս 22, 2013

Նոր բարձր էներգիայով գերարագ ուլտրամանուշակագույն լազերի ձեռքբերումը 18-22.08.2013

Ֆրանսիական “Amplitude Systèmes” ընկերության կողմից «ԱՐԵԱԼ» նախագծի համար թողարկված բարձր էներգիայով գերարագ ուլտրամանուշակագույն լազերը հաջողությամբ տեղադրվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Ընկերության ներկայացուցիչը և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ մասնագետները համատեղ իրականացրին տեղադրման սկզբնական աշխատանքները: Հաջողությամբ գեներացվել է 258 նմ […]

Օգոստոս 1, 2013

Էլեկտրոնային ԳԲՀ թնդանոթի սարքավորումներ «ԱՐԵԱԼ» նախագծի համար

«ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված էլեկտրոնային ԳԲՀ թնդանոթի սարքավորումները բարեհաջող ժամանեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Սարքավորումները հատկացվել են «ԴԵԶԻ» գերմանական արագացուցչային կենտրոնի կողմից «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հետ համագործակցության շրջանակներում: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ թիմը իր խորին շնորհակալությունն է հայտնում «ԴԵԶԻ» կենտրոնին […]

Հուլիս 18, 2013

«ԱՐԵԱԼ» միջազգային տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը 16-18.07.2013

2013թ.-ի հուլիսի 16-18-ը «ՔԵՆԴԼ»-ում դոկտոր Թերենս Գարվիի գլխավորությամբ (PSI) տեղի ունեցավ «ԱՐԵԱԼ» համակարգի միջազգային տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը: Ծրագիրը իր մեջ ներառում էր շնորհանդեսներ, հաշվետվություններ և քննարկումներ նախագծի և հետագա առաջխաղացման մասին: Դիտարկվեցին համակարգի բոլոր […]

Հուլիս 9, 2013

ՀՀ վարչապետի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

«ՔԵՆԴԼ» նախագիծը ղեկավարող հագաբարձուների խորհուրդը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ժողով անցկացրեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Անդամները ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի առաջընթացներին, մասնավորապես «ԱՐԵԱԼ» (AREAL – Advanced Research Electron Accelerator Laboratory) գծային արագացուցչին, որը իրենից ներկայացնում […]

Մայիս 30, 2013

ԵրևանիՄիջազգային Որակի դպրոցի աշակերտների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Էքսկուրսիա լաբորատորիաներով

Հունվար 23, 2013

«Այբ» դպրոցի սաների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Էքսկուրսիա լաբորատորիաներով

Հունվար 16, 2013

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

2013թ.-ի հունվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ՝ ծանոթանալու «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծին, միջազգային համագործակցության առաջընթացին և «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով արագացուցչի կառուցման աշխատանքներին: Նախագահը ծանոթացավ հայաստանյան պաշտոնական պատվիրակության դեպի Ֆրանսիա, ՌԴ, Գերմանիա, […]

Նոյեմբեր 30, 2012

«ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված դիագնոստիկ գործիքների ժամանումը

Փոլ Շերեր Ինստիտուտի կողմից տրամադրած «ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված դիագնոստիկ գործիքները բարեհաջող ժամանեցին «ՔԵՆԴԼ» լաբորատորիա: «ՔԵՆԴԼ» թիմը իր շնորհակալությունն է հայտնում Փոլ Շերեր Ինստիտուտին համագործակցության և աջակցության համար:

Նոյեմբեր 8, 2012

Հայաստանյան պատվիրակության այցը ՉԺՀ

2012թ.-ի նոյեմբերի 8-ին ՉԺՀ գիտության և տեխնոլոգիաների նախարարության փոխնախարար դոկտոր Ցաո Ծիանլինն ընդունեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ դոկտոր Սամվել Հարությունյանի գլխավորած հայաստանյան պաշտոնական պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջև գիտական համագործակցության […]

Նոյեմբեր 7, 2012

Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

2012թ.-ի նոյեմբերի 5-7-ը Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի քննարկման նկատառումներով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի կողմից գլխավորած հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը այցելեց Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտ: Այցի նպատակներից էր […]

Ապրիլ 27, 2012

ՀՀ վարչապետի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

«ՔԵՆԴԼ» նախագիծը համակարգող հանձնաժողովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը «ՔԵՆԴԼ»-ի լաբորատորիաներին, դրանց ընթացքին և սպասվող իրադարձություններին ծանոթանալու նպատակով Տիգրան Սարգսյանը շրջայց կատարեց: Ներկայացվեցին «ՔԵՆԴԼ» նախագծի առաջընթացը և […]