Մայիս 27, 2014

Ատենախոսության պաշտպանություն

Մայիսի 27-ին Արմեն Գրիգորյանը Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում գործող 024 մասնագիտական խորհրդում պաշտպանեց իր գիտական ատենախոսությունը՝ «Դանդաղ տարածվող ալիքով միամոդային ռեզոնանսային արագացնող համակարգի ուսումնասիրություն» թեմայով: Ուսումնասիրությունը կատարվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ և ԵՊՀ-ում՝ […]

Մայիս 15, 2014

Փորձարարական հետազոտությունների անցկացման հայտերի ընդունման մրցույթ

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն (www.scs.am) բնական գիտություններ ու ինժեներություն և տեխնոլոգիա բնագավառներում հայտարել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա փորձարարական հետազոտությունների անցկացման հայտերի ընդունման մրցույթ: Հիմնական փորձարարկան սարքավորումներն են՝ AREAL 5 ՄէՎ […]

Ապրիլ 30, 2014

Նոր դասագրքի հրատարակություն

Այս տարի «Հալման եռակցման հատուկ մեթոդները էլեկտրոնիկայում » վերնագրով նոր դասագիրք է հրատարակվել Մոսկվայում: Դասագիրքը համահեղինակվել է Գ. Վ. Կոնյուշկոյի, Վ. Գ. Կոնյուշկոյի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ արագացուցչային տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Վարդան Ավագյանի կողմից: Դասագիրքն այժմ […]

Ապրիլ 28, 2014

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցման մեկնարկը

Սկսվել է լազերով գործարկվող «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցումը: «ԴԵԼՏԱ»-ն կսպասարկի երկու՝ ֆլուորեսցենտային և միկրոմշակման փորձարարական կայանները: Կայանները հիմնված կլինեն «ԱՐԵԱԼ» գերարագ լազերի օգտագործման վրա՝ տարածական և ժամանակային լուծողունակությամբ հետազոտություներ իրականացնելու համար: Լազերային սկանացնող մանրադիտակը կօժանդակի կյանքի, […]

Ապրիլ 16, 2014

Պրոֆեսոր Մարկ Մ. Վան Հյուլի և կ.գ.թ. Նաիրա Մ. Այվազյանի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Ապրիլի 16-ին պրոֆեսոր Մարկ Մ. Վան Հյուլը /Նեվրո և հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիա, Լյովենի բժշկական դպրոց, Բելգիա/ և ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն կ.գ.թ. Նաիրա Մ. Այվազյանը այցելեցին  «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Այցի ընթացքում հյուրերը […]

Մարտ 10, 2014

Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնի (ISTC) պաշտոնական ներկայացուցիչների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Մարտի 10-ին պարոն Տակույա Օկամոտոն /ISTC գործադիր տնօրենի տեղակալ/ և պարոն Համլետ Նավասարդյանը /Հայաստանյան ISTC տնօրեն/ այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Ներկայացուցիչները ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծին, դրա առաջին փուլին՝ «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչին, ինչպես նաև ներկայացվեցին ընթացիկ գործունեությունը և […]

Մարտ 4, 2014

Մագնիսական դաշտի չափման սարքավորում

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ դիագնոստիկ լաբորատորիայում հաջողությամբ ավարտվեցին բարձր ճշգրտությամբ մագնիսական դաշտի չափման սարքավորման շուրջ տարվող աշխատանքները: Դիպոլային, սոլենոիդ և փնջի լայնական դիրքը կարգավորող մագնիսների չափումները շատ կարևոր են «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային փնջի նախագծված պարամետրերի համապատասխանեցման համար: Այս […]

Փետրվար 14, 2014

Նոր դանդաղ վազող միակ ալիքի կառուցվածքի ներկայացումը

2014թ.-ի փետրվարին «Physical Review Special Topics» ժողովածուում տպագրված դոկտոր Միքայել Իվանյանի հոդվածում ներկայացվել է TM10 դանդաղ վազող ալիքի նոր արագացնող կառուցվածքը: Նոր տեսակի դանդաղ վազող ալիքային կառուցվածքի ուսումնասիրությունը պայմանավորված է կոհերենտ ճառագայթման նոր աղբյուրների և […]

Փետրվար 7, 2014

Լազերի չափման նոր մոդուլի նախագծում

ԵՊՀ գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիայում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի միջև համագործակցության շրջանակներում «ԱՐԵԱԼ» արագացուցչի համար նոր բարձր լուծողունակությամբ սուբպիկովայրկյանային լազերային իմպուլսի ձևի գրանցման մոդուլ է նախագծվել: Լաբորատորիա այցելության ընթացքում «ՔԵՆԴԼ» թիմը ծանոթացավ […]

Փետրվար 6, 2014

«ԱՐԵԱԼ» արագացուցչի աշխատանքային վերլուծություն

2013թ.-ի դեկտեմբերի 20-ին առաջին էլեկտրոնային փունջը ստանալուց հետո 2014թ.-ի փետրվարի 5-6-ը հանդիպում էր կազմակերպվել, որպեսզի քննարկվեր «ԱՐԵԱԼ» արագացուցչի աշխատանքը: Հանդիպման օրակարգը ներառում էր ԳԲՀ, լազերի, վակուումի, մագնիսի, ժամանակային կարգավորման և սառեցման համակարգերի, ինչպես նաև ճառագայթային […]

Դեկտեմբեր 23, 2013

Ստացվել է «ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը

2013թ.-ի դեկտեմբերի 20-ին, ժամը 17:36 «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վերահսկման սենյակի բոլոր դիագնոստիկ մոնիտորները գրանցեցին առաջին էլեկտրոնային փնջի առաջացումն ու արագացումը: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ գիտնականներն ու ինժիներները անհամբեր սպասում էին այս օրվան: Այս իրադարձությանը նախորդել էին արագացուցչի […]

Նոյեմբեր 19, 2013

պ. Ծյուգիո Մակիմոտոյի, տ. Կումիկո Մակիմոտոյի և պ. Էնթոնի Մորոյանի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ պ. Ծյուգիո Մակիմոտոն /նախկինում «Hitachi Company»-ի գլխավոր գործադիր տնօրեն/, տ. Կումիկո Մակիմոտոն և պ. Էնթոնի Մորոյանը /«Viasphere International. Inc»-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ/ այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի անձնակազմը ներկայացրեց […]

Նոյեմբեր 7, 2013

Կայացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի ունեցավ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Մինչ հանդիպման սկիզբը ՀՀ նախագահը, խորհրդի անդամներն ու հյուրերը ծանոթացան  «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի իրագործմանը՝ «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով գծային […]

Հոկտեմբեր 3, 2013

Նոր «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցումը

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում սկիզբ է դրվել նոր «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի կառուցմանը: «ԴԵԼՏԱ»-ն կսպասարկի երկու հետազոտական կայան՝ ֆլուորեսցենտային մանրադիտակ և օպտոէլեկտրոնիկա: Կայանները հիմնված կլինեն «ԱՐԵԱԼ» գերարագ լազերի օգտագործման վրա՝ տարածական և ժամանակային լուծողունակությամբ հետազոտություներ իրականացնելու համար: Կայանները բաց […]

Սեպտեմբեր 27, 2013

Ուլտրամանուշակագույն, գերարագ և բարձր էներգիայով լազերի տեղադրումն ու պարամետրերի փորձարկումը

Բարեհաջող ավարտվել է “Amplitude Systèmes” ֆրանսիական ընկերության կողմից «ԱՐԵԱԼ» համակարգի համար նախագծված ուլտրամանուշակագույն, գերարագ և բարձր էներգիայով լազերի տեղադրումն ու պարամետրերի ստուգումը:  Լազերի լույսը 258 նմ ալիքի երկարության վրա կլուսարձակի ԳԲՀ թնդանոթով ֆոտոկատոդը՝ միա- և […]

Սեպտեմբեր 19, 2013

Ավարտվեց գերբարձր վակուումային համակարգի տեղադրումը

Ավարտվեց «ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված գերբարձր վակուումային համակարգի տեղադրումը և վավերացումը: Նոր համակարգը կապահովի 1 նանո Տորր կայուն ճնշում «ԱՐԵԱԼ»-ի ամբողջ վակուումային խցիկում: Արթուր Գևորգյանը նշանակվել է այս համակարգի պատասխանատու:

Սեպտեմբեր 17, 2013

Ավարտվեց բարձր ճշգրտությամբ ջերմակայունացման համակարգի տեղադրումը

Բարձր ճշգրտությամբ ջերմակայունացման համակարգի տեղադրումը բարեհաջող ավարտվել և փորձարկվել է հայկական AR&AR ընկերության կողմից: Համակարգն ավելի քան 0.05 Ց աստիճան ճշգրտությամբ կայուն ջերմաստիճանի վերահսկողություն է ապահովում:

Սեպտեմբեր 5, 2013

Ավարտվեց դիպոլային և սոլենոիդ մագնիսների պատրաստումը

Հոսանքի աղբյուրների հետ մեկտեղ ավարտվեց նաև «ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված դիպոլային և սոլենոիդ մագնիսների նախագծումը և պատրաստումը: Համակարգի տեղադրումը և փորձարկումը նախատեսվում են սեպտեմբերին: Դոկտոր Անդրանիկ Ցականյանը նշանակվել է այս համակարգի պատասխանատու:

Օգոստոս 23, 2013

Ավարտվեց «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթի ջերմակարգավորման համակարգի պատրաստումը

Ավարտվեցին «ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված ԳԲՀ թնդանոթի ջերմակարգավորման համակարգի պատրաստման աշխատանքները: Համակարգը ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Համակարգի տեղադրումը և փորձարկումը նախատեսվում են սեպտեմբերին: Վահագն Վարդանյանը նշանակվել է այս համակարգի պատասխանատու:

Օգոստոս 22, 2013

Նոր բարձր էներգիայով գերարագ ուլտրամանուշակագույն լազերի ձեռքբերումը 18-22.08.2013

Ֆրանսիական “Amplitude Systèmes” ընկերության կողմից «ԱՐԵԱԼ» նախագծի համար թողարկված բարձր էներգիայով գերարագ ուլտրամանուշակագույն լազերը հաջողությամբ տեղադրվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Ընկերության ներկայացուցիչը և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ մասնագետները համատեղ իրականացրին տեղադրման սկզբնական աշխատանքները: Հաջողությամբ գեներացվել է 258 նմ […]

Օգոստոս 1, 2013

Էլեկտրոնային ԳԲՀ թնդանոթի սարքավորումներ «ԱՐԵԱԼ» նախագծի համար

«ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված էլեկտրոնային ԳԲՀ թնդանոթի սարքավորումները բարեհաջող ժամանեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Սարքավորումները հատկացվել են «ԴԵԶԻ» գերմանական արագացուցչային կենտրոնի կողմից «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հետ համագործակցության շրջանակներում: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ թիմը իր խորին շնորհակալությունն է հայտնում «ԴԵԶԻ» կենտրոնին […]

Հուլիս 18, 2013

«ԱՐԵԱԼ» միջազգային տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը 16-18.07.2013

2013թ.-ի հուլիսի 16-18-ը «ՔԵՆԴԼ»-ում դոկտոր Թերենս Գարվիի գլխավորությամբ (PSI) տեղի ունեցավ «ԱՐԵԱԼ» համակարգի միջազգային տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը: Ծրագիրը իր մեջ ներառում էր շնորհանդեսներ, հաշվետվություններ և քննարկումներ նախագծի և հետագա առաջխաղացման մասին: Դիտարկվեցին համակարգի բոլոր […]

Հուլիս 9, 2013

ՀՀ վարչապետի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

«ՔԵՆԴԼ» նախագիծը ղեկավարող հագաբարձուների խորհուրդը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ժողով անցկացրեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Անդամները ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի առաջընթացներին, մասնավորապես «ԱՐԵԱԼ» (AREAL – Advanced Research Electron Accelerator Laboratory) գծային արագացուցչին, որը իրենից ներկայացնում […]

Մայիս 30, 2013

ԵրևանիՄիջազգային Որակի դպրոցի աշակերտների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Էքսկուրսիա լաբորատորիաներով

Հունվար 23, 2013

«Այբ» դպրոցի սաների այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Էքսկուրսիա լաբորատորիաներով