Ապրիլ 22, 2015

ԵՊՀ ուսանողների այցը «ԱՐԵԱԼ»

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ուսանողները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Ուսանողները ծանոթացան «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով արագացուցչին և «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկու՝ միկրոմշակման և երկֆոտոն ֆլուորեսցենտային մանրադիտակի փորձարարական կայաններին: Ինչպես նաև քննարկվեցին «ՔԵՆԴԼ» նախագծի երկարաժամկետ հիմնահարցերը:

Ապրիլ 20, 2015

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի լազերի նոր ձևավորում

«ՔԵՆԴԼ» ֆոտոնային փնջի և օպտիկայի խումբը նախագծել և բարեհաջող գործարկել է լազերային փնջի փոխանցման նոր սխեմա, որը հնարավորություն է տալիս օգտագործել երկֆոտոն լազերով սկանացնող մանրադիտակը միաժամանակ և´ «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի, և´ «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի միկրոմշակման կայանի […]

Ապրիլ 14, 2015

Տեխնիկական գյուտերի արտոնագրեր

«ԱՐԵԱԼ» արագացուցչի նախագծման և կառուցման նոր ձեռքբերումները արագացուցչային ինժեներության մի շարք գյուտերի արդյունք հանդիսացան: Պրոֆ. Վարդան Ավագյանի գլխավորած արագացուցչային տեխնոլոգիայի բաժնի մի խումբ ասպիրանտների (Վահագն Վարդանյան, Արթուր Գևորգյան, Վահե Դանիելյան) շնորհվել են «ԱՐԵԱԼ» արագացուցչում իրացվող […]

Ապրիլ 9, 2015

Ֆերոէլեկտրիկ նանոթաղանթների ուսումնասիրությունը «ԱՐԵԱԼ»-ում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետազոտական խումբը (միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն, կիբեռնետիկայի ֆակուլտետ, ՀԱՊՀ) Նորայր Մարտիրոսյանի ղեկավարությամբ «ԱՐԵԱԼ էլեկտրոնային փնջի ճառագայթմամբ ֆերոէլեկտրական  նանոթաղանթների բնութագրերի բարելավման հետազոտություններ» ծրագրի շրջանակներում «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա հաջողությամբ սկսել է երկարաժամկետ հետազոտական աշխատանքները: Այս հետազոտության նպատակը բազմաֆունկցիոնալ ֆերոէլեկտրական նանոթաղանթների բնութագրիչ […]

Ապրիլ 3, 2015

Էրիթրոցիտների ուսումնասիրությունը երկֆոտոն մանրադիտակով

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտական խումբը «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի օգնությամբ հաջողությամբ ցույց է տվել Էոզինի գործածումը որպես ֆլուորեսցենտային ներկանյութ պերիֆերային արյան էրիթրոցիտների պատկերման համար: Էոզինը ունի գրգռման 521 նմ և արտանետման 544 նմ […]

Ապրիլ 2, 2015

Նորություններ «ԴԵԼՏԱ» միկրոմշակման կայանից

Օգտագործելով «S-pulse» լազերի երկրորդ հարմոնիկը (515 նմ ալիքի երկարություն ունեցող կանաչ լույսը)՝ Տիգրան Սարգսյանի գլխավորած «ՔԵՆԴԼ» ՍՀԻ ֆիզիկոսների թիմը «ԴԵԼՏԱ» լաբորատորայի միկրոմշակման կայանում սիլիցիումի 100 միկրոմետր տրամագիծ ունեցող մանրաթելի միջուկի վրա հաջողությամբ ստացել է 10 […]

Մարտ 16, 2015

ZnO կիսահաղորդիչների հետազոտություն «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում

Դոկտոր Ռուբեն Հովսեփյանի կողմից ղեկավարվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետազոտական խումբը ներկայացրել է «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում բազմաֆոտոն գրգռվածությամբ միկրոսկոպով իրականացված ZnO-ով հատիկավորված նանոկառուցվածքների ուսումնասիրումը, որոնք խառնված են էրբիումով կամ լիթիումով. ցինկի օքսիդի կերամիկա: Էրբիում և […]

Մարտ 12, 2015

Ռադիացիոն դեֆեկտների ձևավորման նոր երևույթ սիլիցիումային բյուրեղներում

Պրոֆ. Հ. Երիցյանի կողմից ղեկավարվող Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետազոտական խումբը (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) զեկուցել է ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացվող վերջին հետազոտական արդյունքների մասին, որը իրականացվում է «Սիլիցիումի էլեկտրոֆիզիկական հատկությունների և դիէլեկտրիկ […]

Մարտ 5, 2015

«ԱՐԵԱԼ»-ի առաջին փորձարարական արդյունքների ներկայացում

ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ու մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնների հետազոտական խմբերը ներկայացրին «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա իրականացված փորձերի առաջին արդյունքները, որոնք անց են կացվում «Գերարագ ճառագայթման մոլեկուլագենետիկական ազդեցությունների ուսումնասիրություն» նախագծի շրջանակներում: Քննարկվեցին «ԱՐԵԱԼ» արագացուցչի փորձարարական սարքավորումները, առաջին […]

Փետրվար 18, 2015

«ԱՐԵԱԼ» արագացուցիչի վրա առաջին փորձերի արդյունքները

«ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա առաջին փորձերի արդյունքում ստացվել են ԴՆԹ «կոմետներ» (վնասված ԴՆԹ-ով բջիջներ, որոնց վնասման աստիճանը բնութագրվում է «պոչ»-ի չափով): Փորձարարական ուսումնասիրությունը իրականացվում է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ պրոֆ. Ռ. Հարությունյանի կողմից գլխավորվող (ԵՊՀ) «Գերարագ ճառագայթման […]

Դեկտեմբեր 26, 2014

«ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի հետազոտական ծրագիր 2015

Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վրա փորձարարական հետազոտություններ իրականացնելու մրցույթի շրջանակներում ընդունվել է հինգ նախագիծ, որոնք են՝ Սիլիցիումի էլեկտրոֆիզիկական հատկությունների և դիէլեկտրիկ սիլիցիումային կառույցների հետազոտություն, Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա […]

Նոյեմբեր 14, 2014

Հանդիպում ԵՊՀ փորձարարական խմբերի հետ

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում տեղի է ունեցել առաջին հանդիպումը ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության (պրոֆ. Ռ. Հարությունյան) ու մոլեկուլային ֆիզիկայի (պրոֆ. Ե. Դալյան) ամբիոնների գիտնականների հետ: Սկսած 2014թ.-ի դեկտեմբերից նրանք կսկսեն իրականացնել երկարաժամկետ մի փորձարարական ծրագիր՝ օգտագործելով «ԱՐԵԱԼ» […]

Նոյեմբեր 13, 2014

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծին, «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչին և «ԴԵԼՏԱ» փորձարարական կայաններին: Քննարկվեցին նոր հետազոտական կայանների էական կողմերը և դրանց ազդեցությունը Հայաստանի հետագա զարգացման վրա:

Նոյեմբեր 10, 2014

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ հոգաբարձուների խորհրդի նիստ

2014թ.-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն ու հյուրերը ծանոթացան «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլին՝ «ԱՐԵԱԼ» լազերային թնդանոթով գծային արագացուցչին: «ԱՐԵԱԼ»-ն […]

Հոկտեմբեր 31, 2014

Բաց դռների օր «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում 21-31.10.2014

Հոկտեմբեր ամսվա վերջին տասնօրյակը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում հայտարարված էր բաց դռների օր, և Հայաստանի համալսարանականները կարող էին այցելել ու ծանոթանալ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ սարքավորումներին: Սույն ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի, ՀՊՃՀ և ԵՊՀ ուսանողները շրջայց կատարեցին […]

Հոկտեմբեր 28, 2014

ՀԱՊՀ ուսանողներ

 

Հոկտեմբեր 8, 2014

Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում «Գերբարձր լուծողականությամբ ֆլուորեսցենտային մանրադիտակ»-ի համար

2014թ.-ին Նոբելյան մրցանակ է շնորհվել Էրիկ Բետցիգին, Շտեֆան Վ. Հելին և Վիլիամ Է. Մորներին «քիմիայի ոլորտում գերբարձր լուծողականությամբ ֆլուորեսցենտային մանրադիտակի զարգացման համար»: Շտեֆան Վ. Հելը (Գերմանիա) պարգևատրվել է ֆլուորեսցենտային և STED մանրադիտակների շուրջ կատարված աշխատանքի […]

Սեպտեմբեր 26, 2014

Առաջին փորձարկումները «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում

Հաջողությամբ ավարտվել են «Sutter Instruments» ընկերության լազերային սկանավորմամբ երկֆոտոն մանրադիտակի և Newport Co ընկերության լազերային միկրոմշակման աշխատանքային կայանի տեղադրման աշխատանքները: Գերարագ, բարձր իմպուլսային էներգիայով պինդ մարմնային ինֆրակարմիր լազերը, որը նախատեսված էր ԱՐԵԱԼ արագացուցչի համար, օգտագործվել է […]

Սեպտեմբեր 17, 2014

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի հետազոտական կայանների տեղադրումը

Սկսվել են «ԴԵԼՏԱ» (Dedicated Experimental Lines for Time-resolved Analyses) բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիական կայանների հետազոտական սարքավորումների տեղադրման աշխատանքները: «ԴԵԼՏԱ» փորձարարական կայաններում օգտագործվում է գերարագ, բարձր իմպուլսային էներգիայով պինդ մարմնային ինֆրակարմիր լազերը, որը հատուկ նախագծվել է «ԱՐԵԱԼ» […]

Սեպտեմբեր 16, 2014

Քառաբևեռ մագնիսական փաթույթներ «ԴԵԶԻ»-ի համար

«ԴԵԶԻ» և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի միջև համագործակցության շրջանակներում «ՔԵՆԴԼ»-ի արագացուցչային ինժեներական խումբը «ԴԵԶԻ»-ի REGAE սարքավորման համար նախատեսված քառաբևեռ մագնիսական փաթույթներ է պատրաստել: Փաթույթների աշխատանքը և կատարված փորձերը ամբողջությամբ համապատասխանում են նախագծման պարամետրերին:

Օգոստոս 4, 2014

Նոր բազմաթանձրուկային մոդուլի տեղադրումը «ԱՐԵԱԼ» արագացուցչում

Սկսվել են «ԱՐԵԱԼ» լազերային համակարգի բազմաթանձրուկային մոդուլի տեղադրման աշխատանքները: Տեղադրման և չափումների աշխատանքները կատարվում են ֆրանսիական “Amplitude Systèmes” ընկերության ներկայացուցիչ Վինսոն Կլեի, ֆ. մ. գ. թ. Ա. Երեմյանի (ՔԵՆԴԼ) և Հ. Տոնեյանի (ԵՊՀ) կողմից: Այս […]

Հուլիս 22, 2014

«ԱՐԵԱԼ» արագացուցչի հանդիսավոր բացումը

2014թ.-ի հուլիսի 22-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում տեղի ունեցավ «ԱՐԵԱԼ» լազերով ղեկավարվող ֆոտոէլեկտրոնային ԳԲՀ թնդանոթով գծային արագացուցչի բացման հանդիսավոր արարողությունը: «ԱՐԵԱԼ» արագացուցիչը ստեղծվել է 2011-2013թթ.-ի ընթացքում գերմանական ԴԵԶԻ (DESY) արագացուցչային կենտրոնի և շվեյցարական Փոլ Շերրեր ինստիտուտի (PSI) […]