Հունվար 16, 2013

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

2013թ.-ի հունվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ՝ ծանոթանալու «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծին, միջազգային համագործակցության առաջընթացին և «ԱՐԵԱԼ» ԳԲՀ թնդանոթով արագացուցչի կառուցման աշխատանքներին: Նախագահը ծանոթացավ հայաստանյան պաշտոնական պատվիրակության դեպի Ֆրանսիա, ՌԴ, Գերմանիա, […]

Նոյեմբեր 30, 2012

«ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված դիագնոստիկ գործիքների ժամանումը

Փոլ Շերեր Ինստիտուտի կողմից տրամադրած «ԱՐԵԱԼ» նախագծի համար նախատեսված դիագնոստիկ գործիքները բարեհաջող ժամանեցին «ՔԵՆԴԼ» լաբորատորիա: «ՔԵՆԴԼ» թիմը իր շնորհակալությունն է հայտնում Փոլ Շերեր Ինստիտուտին համագործակցության և աջակցության համար:

Նոյեմբեր 8, 2012

Հայաստանյան պատվիրակության այցը ՉԺՀ

2012թ.-ի նոյեմբերի 8-ին ՉԺՀ գիտության և տեխնոլոգիաների նախարարության փոխնախարար դոկտոր Ցաո Ծիանլինն ընդունեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ դոկտոր Սամվել Հարությունյանի գլխավորած հայաստանյան պաշտոնական պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջև գիտական համագործակցության […]

Նոյեմբեր 7, 2012

Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

2012թ.-ի նոյեմբերի 5-7-ը Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի քննարկման նկատառումներով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի կողմից գլխավորած հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը այցելեց Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտ: Այցի նպատակներից էր […]

Ապրիլ 27, 2012

ՀՀ վարչապետի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

«ՔԵՆԴԼ» նախագիծը համակարգող հանձնաժողովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը «ՔԵՆԴԼ»-ի լաբորատորիաներին, դրանց ընթացքին և սպասվող իրադարձություններին ծանոթանալու նպատակով Տիգրան Սարգսյանը շրջայց կատարեց: Ներկայացվեցին «ՔԵՆԴԼ» նախագծի առաջընթացը և […]