Նոյեմբեր 29, 2017

«BRITE» գիտաժողովի մասնակիցների այցը «ՔԵՆԴԼ»

Սույն թվականի նոյեմբերի 28-30-ը Հայաստանում անց կացվեց Սելֆորդի համալսարանի (Միացյալ Թագավորություն) և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի (Հայաստան) կողմից կազմակերպված «BRITE»” (Biomarkers of Radiation In The Environment) ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են […]

Նոյեմբեր 24, 2017

ԵՊՀ ուսանողների գիտական այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունները ճանաչողական այց էին կազմակերպել «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Ուսանողները ծանոթացան երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուրի «ՔԵՆԴԼ» նախագծին, այնուհետև նրանց ներկայացվեց «ԱՐԵԱԼ» գծային արագացուցիչը: Այցի վերջում մասնակիցներին ցուցադրվեցին «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի […]

Հոկտեմբեր 27, 2017

Ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈՀ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Վահագն Վարդանյան – «Վակուումային համակարգերը և մետաղ-կերամիկա միացությունները ժամանակակից արագացուցիչներում» Տեխնիկական գիտությունների թեկնածու, […]

Հոկտեմբեր 6, 2017

Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան ֆիզիկայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել է ամերիկացի հետազոտողներ Ռայներ Վայսին (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ), Բերի Բերիշին (Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ) և Քիփ Թորնին (Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ)՝ «LIGO դետեկտորում մեծ ներդրման և […]

Հոկտեմբեր 4, 2017

«ՔԵՆԴԼ»-ը «ԴիջիԹեք Էքսպո-2017» ցուցահանդեսում

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվող «ԴիջիԹեք Էքսպո-2017» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով՝ այցելելով նաև «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տաղավար: Նախագահը ծանոթացավ […]

Սեպտեմբեր 26, 2017

Պղնձյա ռեզոնատորներ

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բարեհաջող ավարտվել են գերկարճ թանձրուկների չափման համար նախատեսված բարձր ճշգրտությամբ պղնձյա ռեզոնատորների պատրաստման աշխատանքները: Նոր տեսակի ռեզոնատորը, որը պատրաստվել է «ԴԵԶԻ» արագացուցչային կենտրոնի (Համբուրգ, Գերմանիա), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի (Տրոիցկ, Ռուսաստան) […]

Սեպտեմբեր 19, 2017

ԳԲՀ (2.5-3.5 ԳՀց) արագացնող համակարգերի մշակում

«Արագացուցչային տեխնոլոգիաներ» լաբորատորիայի կողմից արագացնող համակարգերի մշակման աշխատանքների առաջին արդյունքները տպագրվել են Journal of Instrumentation ամսագրում (V. Sh. Avagyan, et al., “Some Technological Features for Fabrication of Accelerating Structures”, JINST, v.12, P07025, July, 2017): Աշխատանքները […]

Հուլիս 27, 2017

Գերարագ ճառագայթման ազդեցությունը ԴՆԹ-ի վրա

Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի հետազոտողների գիտական խումբը (ղեկավար՝ պրոֆ. Ռուբեն Հարությունյան (ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ)) ուսումնասիրել է «ԱՐԵԱԼ» արագացուցչի 4 ՄէՎ էներգիայով գերկարճ սուբպիկովայրկյանային տևողությամբ էլեկտրոնային ազդակներով ճառագայթման ինտենսիվության […]

Հուլիս 10, 2017

«Գերարագ փնջեր և կիրառություններ»

Սույն թվականի հուլիսի 4-7-ը, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում անցկացվեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի կողմից կազմակերպված «Գերարագ փնջեր և կիրառություններ» խորագրով միջազգային գիտաժողով: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի 15-րդ տարելիցին նվիրված նիստերից […]

Մայիս 30, 2017

Օնդուլյատոր «ԱՐԵԱԼ» տերահերցային տիրույթի ԱԷԼ-ի համար

Համաձայն 2015թ. հոկտեմբերի 6-ին hայ-գերմանական գիտության օրվան նվիրված միջոցառման ընթացքում «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի միջև փոխանակման մասին կնքված պայմանագրի` «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ին է տրամադրվել  տերահերցային տիրույթի օնդուլյատոր: Սա նշանակալից ներդրում է «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի […]

Մայիս 29, 2017

Ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի մայիսի 25-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈՀ-ի «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» 021 մասնագիտական խորհրդում պաշտպանվել են երկու թեկնածուական ատենախոսություններ: Սամվել Զաքարյան-«Էլեկտրամագնիսական ալիքները շերտավորված կառուցվածքներում և մասնիկների խմբավորում» Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, գիտական […]

Մայիս 11, 2017

Երկֆոտոն պոլիմերացման փորձեր «ԴԵԼՏԱ» միկրոմշակման կայանի վրա

Երևանի պետական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի մի խումբ գիտնականներ զգալի հաջողության են հասել «ԴԵԼՏԱ» միկրոմշակման կայանի վրա իրականացվող երկֆոտոն պոլիմերացման փորձեր իրականացնելիս, վերջիններս անց են կացվում գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրի շրջանակներում: Նախագծի […]

Ապրիլ 20, 2017

«ԱՐԵԱԼ» հետազոտական ծրագիր 2017

ՀՀ ԿԳՆ Գիտության Պետական Կոմիտեն հայտարարել է «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի վրա հետազոտությունների իրականացման նպատակով գիտական հայտերի նոր մրցույթ (http://scs.am/am/6c58ecc051e8565695584769): Մրցույթը նպատակ ունի բնական գիտությունների լայն շրջանակով զարգացնել «ԱՐԵԱԼ» հետազոտական համալիրում փորձարարական ուսումնասիրություները՝ հատուկ ուշադրություն դարձնելով […]

Մարտ 31, 2017

Պրոֆ. Յուրի Հովհաննիսյանի հարցազրույցը հայկական հեռուստատեսությանը

«Հրաշալի գործունեություն է ծավալվել: Կարծում եմ՝ սա դեռ ամենը չէ, ինչ կարելի է իրականացնել «ԱՐԵԱԼ»-ի վրա: Իհարկե, ծանոթացել եմ «ԱՐԵԱԼ» արագացուցչի ապագա պլաններին՝ էներգիայի մեծացում 5-ից մինչև 50 ՄէՎ: Սա անպայման անհրաժեշտ է իրագործել: Գիտեք, […]

Մարտ 24, 2017

Գերբարձր հաճախականության շերտավոր կառուցվածք

Շերտավոր կլոր մետաղյա ալիքատարը բարձր հաճախականություն ունեցող միամոդ արագացնող կառուցվածքների համար խոստումնալից տաբերակ է: Որոշակի պայմաններում այսպիսի կառուցվածքների երկայնական իմպեդանսը ունի ռեզոնանսի նեղ շերտ, որը համապատասխանում է դանդաղ տարածվող համաժամանակյա TM01 հիմնական մոդային: Առաջին փորձարարական […]

Փետրվար 24, 2017

Գործնական դասընթացներ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում արդեն սկսվել է նոր, գործնական դասընթաց արագացուցչային ֆիզիկայի, տեխնիկայի և դրանց կիրառության վերաբերյալ: Ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ Ներածություն արագացուցիչների վերաբերյալ Փնջերի ախտորոշում և կառավարում ԳԲՀ […]

Հունվար 19, 2017

«ԱՐԵԱԼ». Հետազոտությունների նոր ուղղություններ

«ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա պինդ մարմնի գերարագ ճառագայթային ֆիզիկայի շուրջ իրականացվող նոր հետազոտությունների արդյունքները և հեռանկարները ներկայացվել են «Голос Армении» թերթին Պրոֆ. Հ. Երիցյանի (ԵրՖԻ) կողմից տրված հարցազրույցում:(http://golosarmenii.am/article/48922/areal-novye-napravleniya-issledovanij). Ներկայումս իրականացվում են «ԱՐԵԱԼ» արագացուցչի բարեկարգման աշխատանքները, և […]

Դեկտեմբեր 30, 2016

Ժամանակակից լազերային տեխնոլոգիաներ գերարագ պրոցեսների ուսումնասիրության համար

Հաստատվել է ձեռնարկությունների զարգացման աջակցության հիմնադրամի (հայտնի` որպես «Բորտնիկի Հիմնադրամ», Ռուսաստան) և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված միջազգային մրցույթին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի (Հայաստան) և «ԱՎԵՍՏԱ» ընկերության (Տրոիցկ, Ռուսաստան) կողմից ներկայացված ռուս-հայկական համատեղ ««ԱՐԵԱԼ» արագացուցչում […]

Դեկտեմբեր 28, 2016

Նոր շեղող ռեզոնատոր գերարագ գիտությունների համար

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բարեհաջող պատրաստվել է գերկարճ թանձրուկի երկարության չափման համար նախատեսված շեղող ռեզոնատորի ալյումինե նախատիպը: «ԴԵՍԻ»-ում մեխանիկական և ռադիոհաճախականության չափումներից հետո, արդեն իսկ կսկսեն պատրաստել պղնձյա շեղող ռեզոնատոր: «ԴԵՍԻ»-ի (Համբուրգ, Գերմանիա), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային […]

Դեկտեմբեր 15, 2016

Կենսաբանական հետազոտությունների հեռանկարները «ԱՐԵԱԼ»-ում

«ԱՐԵԱԼ»-ի գերկարճ ռելյատիվիստիկ էլեկտրոնային ազդակներով կենսաբանական օբյեկտների գերարագ ճառագայթման առաջին արդյունքները և Հայաստանի ու Ռուսաստանի գիտնականների միջև միջազգային համագործակցության հեռանկարները ներկայացվել են «Голос Армении» թերթին պրոֆ. Ա. Ն. Օսիպովի կողմից տրված հարցազրույցում /http://golosarmenii.am/article/48001/areal-unikalnye-vozmozhnosti-i-dlya-biologov/: Քննարկվել են գերարագ […]

Նոյեմբեր 18, 2016

Արևելյան գործընկերության պատվիրակության այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Սույն թվականի նոյեմբերի 17-18-ը Հայաստանում անցկացված «Արևելյան գործընկերության նախարարական 8-րդ ոչ պաշտոնական հանդիպման» շրջանակներում Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից ու Ուկրաինայից ժամանած կրթական և գիտական պատվիրակությունները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը ծանոթացան լազերով ղեկավարվող «ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» լաբորատորիաներին, […]

Հոկտեմբեր 25, 2016

Սիլիցիումի էլեկտրոնային կենտրոնների ձևավորումը գերարագ ճառագայթմամբ

Հ. Երիցյանի կողմից ղեկավարվող հետազոտական խմբի (Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԵրՖԻ)) կողմից «ԱՐԵԱԼ» 3.5 ՄէՎ էներգիայով էլեկտրոնային փնջերով սիլիցիումի բյուրեղների գերարագ ճառագայթման շուրջ կատարվող ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են Springer Journal of Electronic […]

Հոկտեմբեր 21, 2016

ՄՀՄԻ պատվիրակության այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադրման 60-ամյակին նվիրված «ՄՀՄԻ օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերն այցելեցին լազերով ղեկավարվող «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցչի և միկրոմշակման ու երկֆոտոն մանրադիտակի կայաններով […]

Հոկտեմբեր 20, 2016

Տիեզերակենսաբանական հետազոտական ներուժը «ԱՐԵԱԼ»-ում

Տիեզերական ճառագայթային կենսաբանության որոշակի խնդիրների ուսումնասիրման համար օգտագործվող «ԱՐԵԱԼ»-ի գերարագ էլեկտրոնային և 18 ՄէՎ էներգիայով պրոտոնային փնջերի կիրառական ներուժը ներկայացված է Գ. Խաչատրյանի և այլոց,  “The Modeling of Certain Problems of Space Biology in Earth […]

Սեպտեմբեր 21, 2016

«ԱՐԵԱԼ» լազերային համակարգի արդիականացում

Զգալիորեն բարելավվել է «ԱՐԵԱԼ» բարձր էներգիայով գերարագ լազերային համակարգի աշխատանքը «t-pulse» լազերային օսցիլյատորի փուլային կայունացման և ենթահամակարգերի համաժամանակեցման արդիականացման աշխատանքներից հետո, որոնք իրականացվել են ֆրանսիական Amplitude Systèmes ընկերության կողմից: Արդիականացումից, տեղադրումից և գործարկումից հետո հիմնական […]