Ապրիլ 15, 2019

Երևանի թիվ 2 ավագ դպրոց

Սույն թվականի ապրիլի 12-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ էին այցելել Երևանի թիվ 2 ավագ դպրոցի 20 աշակերտ, որոնց ներկայացվեցին ինստիտուտի փորձարարական լաբորատորիաների ընձեռած հնարավորությունները, գծային արագացուցիչների և լազերային/ԳԲՀ համակարգերի աշխատանքի հիմնական սկզբունքները:

Մարտ 25, 2019

Ուղեղում` կաթվածի ժամանակ առաջացող նոր բջիջների ակտիվացման սարքի նախագիծ

«Փորձարարական կենսաբանություն» լաբորատորիայի («ՔԵՆԴԼ» ՍՀԻ) կողմից իրականացվող հետազոտություններից մեկն ուղղված է պաթոլոգիական մեխանիզմների ուսումնասիրմանը, որոնք իշեմիկ կաթված ստացած ուղեղում քրոնիկ փոփոխություններ են հարուցում: Այս նպատակով գործածվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի երկֆոտոն մանրադիտակի կայանը: Վերջինս հետազոտողներին լայն […]

Փետրվար 8, 2019

Դիէլեկտրիկ ալիքատարներում էլեկտրոնների թանձրուկավորումը

Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի PITZ (Photo Injector Test facility in Zeuthen) արագացուցչի վրա փորձնականորեն ցուցադրվել է գերկարճ թանձրուկների շարքի գեներացման նոր մոտեցումը: Ստացված արդյունքները ներկայացվել են Ֆ. Լեմերիի և այլոց հեղինակած “Passive Ballistic Microbunching of Nonultrarelativistic Electron […]

Փետրվար 1, 2019

Լույսի միջազգային օրը «ՔԵՆԴԼ»-ում

«ՔԵՆԴԼ» թիմը ուրախ է տեղեկացնել, որ յուրաքանչյուր տարվա հունիս ամսին կազմակերպվելու է “Illumination of the Unknown” խորագիրը կրող բաց դռների օր, որը նվիրված է լինելու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի […]

Հունվար 25, 2019

Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության այցը

Հունվարի 25-26, Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակությունը, խորհրդի նախագահ պրոֆ. Մասիմո Ինգուշոյի ղեկավարությամբ, պաշտոնական այցով Հայաստանում էր՝ քննարկելու գիտական նախագծերի շուրջ հետագա համագործակցության հնարավորությունները: Հունվարի 25-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ էին հյուրընկալվել հետազոտական խորհրդի պատվիրակությունը, Հայաստանում […]

Հունվար 24, 2019

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի հունվարի 24-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈԿ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Ասպիրանտ՝ Լազարևա Էլեոնորա (տեխնիկական գիտություններ) Թեմա՝ «Տարբեր փնջերի հետազոտման համար նախատեսվող տատանվող լարով մոնիտորների […]

Դեկտեմբեր 27, 2018

Նոր տարին «ՔԵՆԴԼ»-ում

Դեկտեմբեր 20, 2018

Հուշամեդալի շնորհում

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) 75-ամյակի առթիվ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի առաջատար գիտնական պրոֆ. Է. Լազիևին շնորհվեց հուշամեդալ՝ ի պատիվ ԵրՖԻ կայացման և զարգացման գործում նրա ունեցած հսկայական […]

Դեկտեմբեր 6, 2018

Հայ-գերմանական համագործակցություն

Սույն թվականի դեկտեմբերի 3-5-ը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում կայացավ Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից կազմակերպված աշխատաժողով՝ նվիրված «Հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացի» մշակմանը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից «Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության […]

Նոյեմբեր 13, 2018

Դիլիջանի միջազգային դպրոցի այցը «ՔԵՆԴԼ»

Սույն թվականի նոյեմբերի 13-ին Դիլիջանի միջազգային դպրոցի ավելի քան 30 սան այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: UWC-ն (United World Colleges, Միացյալ համաշխարհային քոլեջներ) գլոբալ կրթական շարժում է, որը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժի՝ […]

Հոկտեմբեր 19, 2018

«Հայ ասպետ» հիմնադրամի սաները այցելեցին «ՔԵՆԴԼ»

«Հայ ասպետ» հիմնադրամի 8-րդ դասարանի աշակերտները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, որտեղ ծանոթացան ինստիտուտի սարքավորումներին և արագացուցիչների աշխատանքի հիմնական սկզբունքներին: Մեր հյուրերին ներկայացրին այն բոլոր հնարավորությունները, որոնք «ՔԵՆԴԼ» ինստիտուտը ընձեռում է հայ և միջազգային երկրներից ժամանող գիտնականներին: […]

Սեպտեմբեր 10, 2018

ՀՀ ԿԳ նախարարի այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը այցելեցին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ: Հյուրերը ծանոթացան ինստիտուտի պատմությանը, ներկայումս ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացվող […]

Հուլիս 23, 2018

Նախագահ Ա. Սարգսյանն այցելեց «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

Ս.թ. հուլիսի 18-ին Հայաստանի բնակչության, արտերկրից ժամանած հյուրերի և ԶԼՄ ներկայացուցիչների համար «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում կազմակերպվել էր «Բաց դռների» օր: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության […]

Հուլիս 19, 2018

Փոխըմբռնման հուշագիր Rohde & Schwarz Int. GmbH-ի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև

Սույն թվականի հուլիսի 18-ին «Բաց դռների օր «ՔԵՆԴԼ»-ում» միջոցառման ընթացքում Rohde & Schwarz International GmbH-ի (Գերմանիա) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես […]

Հուլիս 4, 2018

Բաց դռների օր «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեն «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի հետ համատեղ Հայաստանի բնակչության, արտերկրից ժամանած հյուրերի և ԶԼՄ ներկայացուցիչների համար սույն թվականի հուլիսի 18-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտում կազմակերպում է բաց դռների օր: Առաջին անգամ լայն հանրության համար բաց են […]

Հունիս 12, 2018

«ՔԵՆԴԼ»-ը միացավ EuroNNAc-ին

Սույն թվականի մարտի 26-29 Օքսֆորդում (Միացյալ Թագավորություն) անցկացված ALEGRO 2018 աշխատաժողովի քննարկումների արդյունքում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ին պաշտոնապես դարձել է նոր արագացուցիչների եվրոպական ցանցի (EuroNNAc) անդամ: ALEGRO աշխատաժողովի նպատակն է European Strategy Group-ի և ICFA–ի համար արագացուցիչների […]

Մայիս 30, 2018

Ատենախոսության պաշտպանություն

Սույն թվականի մայիսի 29-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող ԲՈՀ-ի 021 խորհրդում անց է կացվել թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Ասպիրանտ՝ Տոնեյան Հրաչ (ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու) Թեմա՝ «Ժամանակային ոսպնյակի լուսամակածման, սիմիլարիտոնային և սոլիտոնային […]

Ապրիլ 19, 2018

Ճառագայթային դեֆեկտները սիլիցիումի բյուրեղներում

ԱՐԵԱԼ էլեկտրոնային փնջով սիլիցիումի բյուրեղների գերարագ ճառագայթման արդյունքները, որոնք ստացվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի խմբի (ղեկավար՝ Հ. Երիցյան) կողմից, առցանց հրատարակվել են Springer Journal of Electronic Materials ամսագրում (H. Yeritsyan et […]

Ապրիլ 16, 2018

Կրթություն և կարիերա EXPO 2018

Սույն թվականի ապրիլի 11-13-ը Երևանում անց կացվեց 18-րդ միջազգային մասնագիտացված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018» ցուցահանդեսը: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը ներկա գտնվեց ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որից հետո շրջեց մասնակից հաստատությունների տաղավարներով: Պրն. Մկրտչյանը […]

Մարտ 15, 2018

Գործնական դասընթաց ուսանողների համար

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ, որտեղ նրանց ներկայացվեց ինստիտուտի մասնագետների կողմից մշակված գործնական դասընթացը՝ արագացուցչային ֆիզիկայի, տեխնիկայի և դրանց կիրառությունների վերաբերյալ: Ուսանողները ծանոթացան ներկայումս «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում գործող լաբորատորիաներին և […]

Մարտ 14, 2018

Բաց դռների օր

Մարտի 14-ին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի աշակերտների համար կազմակերպվել էր բաց դռների օր՝ նվիրված Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան (1879–1955) օրվան: Աշակերտները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին գիտության բոլոր բնագավառների նկատմամբ մինչ ծանոթանում էին ինստիտուտում գործող սարքերին […]

Մարտ 5, 2018

Նորագույն նյութերի և միկրոսարքերի լաբորատորիա

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բացվել է նորագույն նյութերի և միկրոսարքերի լաբորատորիա, որը կնպաստի նյութագիտության ոլորտում իրականացվող կիրառական հետազոտությունների առաջխաղացմանը: Լաբորատորիայում աշխատող խմբի հիմնական նպատակներն են՝ ինքնատարածվող բարձր ջերմաստիճանային սինթեզի մշակումը նորագույն նյութերի և նանոկառուցվածքների փոշիների ու կերամիկայի […]

Դեկտեմբեր 27, 2017

Նոր տարին «ՔԵՆԴԼ»-ում

Դեկտեմբեր 5, 2017

Փորձարարական կենսաբանության լաբորատորիա

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում բացվել է փորձարարական կենսաբանության նոր լաբորատորիա: Մի շարք գիտական բնագավառներ (մոլեկուլային ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բժշկություն) ներկայացնող երիտասարդ գիտնականներից և ուսանողներից  կազմված լաբորատորիան նպատակ ունի «ԱՐԵԱԼ»-ում և «ԴԵԼՏԱ»-ում զարգացնելու կենսաբժշկական հետազոտությունները և կյանքի մասին […]

Դեկտեմբեր 1, 2017

Կենսաբժշկական հետազոտություն «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում

«Two-photon microscopy imaging of oxidative stress in human living erythrocytes» հոդվածը տպագրվել է բարձր վարկանիշ ունեցող «Biomedical Research Express» ամսագրում (Optical Society of America (OSA), (https://doi.org/10.1364/BOE.8.005834, տե´ս նաև PDF տարբերակը): Հետազոտական աշխատանքներն իրականացվել են «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի […]