Օգոստոս 11, 2016

Սիլիցիումային բյուրեղների ուսումնասիրությունը գերկարճ էլեկտրոնային ազդակներով

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԵրՖԻ) պրոֆեսոր Հ. Երիցյանի գլխավորած խումբը ուսումնասիրել է սիլիցիումային բյուրեղների էլեկտրական և ֆիզիկական հատկությունները «ԱՐԵԱԼ» 5 ՄէՎ էներգիայով արագացուցչի գերկարճ (սուբպիկովայրկյանային) էլեկտրոնային ազդակների ճառագայթմամբ: Ուսումնասիրության արդյունքները տպագրվել են […]

Օգոստոս 3, 2016

Հոդված «Հայ-գերմանական նամակագրություն» 2016 ամսագրում

«Հայ-գերմանական նամակագրություն» եռամսյակային ամսագրում տպագրվել է Կլաուս Ֆլոտմանի («ԴԵԶԻ») և Վասիլի Ցականովի («ՔԵՆԴԼ») հեղինակած ««ԴԵԶԻ»-«ՔԵՆԴԼ». Հայ-գերմանական համագործակցությունը գիտության ոլորտում» հոդվածը (ADK, 171, p. 44-45, 2016): Վերոնշյալ ամսագիրը հրատարակվում է 1973թ.-ից սկսած «Գերմանա-հայկական ընկերության» կողմից (http://www.deutscharmenischegesellschaft.de/), որը […]

Օգոստոս 2, 2016

«ԴԵՍԻ»-«ՔԵՆԴԼ» համագործակցություն. օնդուլյատոր տերահերցային տիրույթի ԱԷԼ-ի համար

Համաձայն 2015թ. հոկտեմբերի 6-ին Հայ-գերմանական գիտության օրվան նվիրված միջոցառման ընթացքում «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի միջև տերահերցային տիրույթի օնդուլյատորի փոխանակման մասին կնքված պայմանագրի` «ԴԵՍԻ» օնդուլյատոր համակարգերի լաբորատորիայում արդեն իսկ մեկնարկել են օնդուլյատորի մագնիսական դաշտի […]

Հուլիս 9, 2016

Ամառային ուսանողական պրակտիկա «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

Որոշ ժամանակ առաջ Ավստրիայի Գրաց Համալսարանի մագիստրատուրայի ուսանող Մարտին Ունցոգը ցանկություն էր հայտնել իր ամառային պրակտիկան իրականացնել «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում: Ներկայումս, նա արդեն իսկ ակտիվորեն ընդգրկված է ընթացիկ աշխատանքներում և բեղմնավոր գործունեություն է ծավալել ժամանակակից, լազերով […]

Հուլիս 8, 2016

Սուբնանոմետրային էմիտանսով և փոքր ալֆայով «ՔԵՆԴԼ»-ի կուտակիչ օղակ

Հիմք ընդունելով փոքր էմիտանսով մագնիսական համակարգերի նախագծման զարգացումները՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի 3 ԳէՎ կուտակիչ օղակի համար մշակվել է նոր սուբնանոմետրային էմիտանսով մագնիսական համակարգ, որը հիմնված է այսպես կոչված «multi-band achromat» կոնցեպտի և երկայնական […]

Հունիս 14, 2016

Ժամանակակից միտումներ ռադիոկենսաբանության և ֆիզիոլոգիայի բնագավառներում

Սույն թվականի հունիսի 1-2-ը ՌԴ Դուբնա քաղաքում տեղի ունեցավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) կողմից կազմակերպված «Ժամանակակից միտումներ ռադիոկենսաբանության և ֆիզիոլոգիայի բնագավառներում» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված էր ՄՀՄԻ կազմավորման 60 ամյակին: Գիտաժողովի ընթացքում ԵՊՀ կենսաբանության […]

Մայիս 4, 2016

ԵՊՀ ուսանողների այց

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրի առաջին, երրորդ և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Նախ և առաջ ուսանողներին ներկայացրի «ՔԵՆԴԼ» նախագիծը, որը իրենից ներկայացնում է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, նյութագիտության և շրջակա միջավայրի մասին գիտություններում […]

Ապրիլ 1, 2016

Ժամանակակից արագացուցիչների և ճառագայթման աղբյուրների համար նախատեսված «ԱՐԵԱԼ» փորձարարական կայան

Վ. Մ. Ցականովի և այլոց կողմից հեղինակված “AREAL Test Facility for Advanced Accelerator and Radiation Source Concepts” հոդվածը, որը ներկայացնում է «ԱՐԵԱԼ» նախագծի զարգացումը նոր արագացուցչային մեթոդների և ճառագայթման աղբյուրների բնագավառներում, տպագրվել է Nuclear Instruments […]

Մարտ 17, 2016

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվիրակության այցը

Մարտի 15-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պատվիրակությունը ռեկտոր պրոֆեսոր Արմեն Դարբինյանի (ՀՀ նախկին վարչապետ) գլխավորությամբ և պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի, պրոֆեսոր, ՀՌՀ գիտական գծով պռորեկտոր Պարգև Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը շրջայց կատարեցին […]

Մարտ 10, 2016

«ԱՐԵԱԼ» արագացուցչի գործադրումը կյանքի մասին գիտության և նյութագիտության մեջ

Կյանքի մասին գիտության և նյութագիտության մեջ «ԱՐԵԱԼ» արագացուցչի 2-5 ՄԷՎ էներգիայով գերկարճ էլեկտրոնային փնջերի կիրառման փորձարարական առաջին արդյունքները ամփոփվել են Վ. Մ. Ցականովի և այլոց հեղինակած “AREAL Low Energy Electron Beam Applications in Life and […]

Մարտ 4, 2016

“Frontiers in Optics & Photonics” դպրոցի ուսանողների այցը

Սույն թվականի մարտի 4–ին 3-րդ միջազգային “Frontiers in Optics & Photonics” դպրոցի մասնակիցները Աննա Քոթանջյանի (ավագ գիտաշխատող, ֆիզիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան) գլխավորությամբ այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Ուսանողներին ներկայացրին «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագիծը, «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի` […]

Դեկտեմբեր 25, 2015

Հետազոտական ծրագիր 2016 «ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» լաբորատորիաներում

«ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» լաբորատորիաներում 2016թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում հետազոտական ծրագրերի իրականացման շրջանակներում հայտարարված հայտի ներկայացման մրցույթի արդյունքում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն ստացել է 20-ից ավելի հայտ: Հայտերը ներկայացվել են գիտական այնպիսի բնագավառներից, ինչպիսիք են կյանքի մասին գիտությունը, […]

Նոյեմբեր 23, 2015

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) պատվիրակության այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) պատվիրակությունը գործադիր տնօրեն Դեյվիդ Քլիվի գլխավորությամբ այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը ծանոթացան «ԱՐԵԱԼ» արագացուցչի և «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի մանրադիտակի և միկրոմշակման կայանների ընթացիկ գործերին: Հատուկ ուշադրության արժանացան այս սարքավորումների վրա տարբեր հետազոտական և […]

Նոյեմբեր 18, 2015

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ հոգաբարձուների խորհրդի նիստ

2015թ.-ի նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հոգաբարձուների խորհրդի նիստը: Խորհուրդը գնահատեց ինստիտուտի գործունեությունը և զարգացման հեռանկարները: 2015թ.-ը նշանավորվել է «ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» սարքավորումների վրա իրականացված փորձարարական ծրագրերով, որոնք իրականացվել են Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի […]

Նոյեմբեր 12, 2015

Նորություններ «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի մանրադիտակի կայանից

«ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի կայանում հաջողությամբ կարգաբերվել է կենսաբանական նմուշների եռաչափ պատկերների ստացման մեթոդը, որի համար կիրառվում է ImageJ ծրագիրը: Սյն էական նշանակություն կունենա կենսաբանության և բժշկության տարբեր ոլորտներում կատարվող հետազոտություններում: Ծաղկափոշու հատիկի եռաչափ պատկերը […]

Հոկտեմբեր 26, 2015

«ԱՐԵԱԼ» միջազգային խորհրդատվական հանձնաժողովի հանդիպում

Սույն թվականի հոկտեմբերի 21-23-ը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում անցկացվեց «ԱՐԵԱԼ» միջազգային խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին շնորհանդեսներ, հաշվետվություններ, որոնք ամփոփվեցին քննարկումներով: Հանձնաժողովի անդամներին ներկայացվեցին 5 ՄէՎ էներգիայով «ԱՐԵԱԼ» լազերով ղեկավարվող արագացուցչի և «ԴԵԼՏԱ» փորձարարական կայաններում ընթացող […]

Հոկտեմբեր 5, 2015

«Հայ-գերմանական գիտության օր»

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից կազմակերպվել էր «Հայ-գերմանական գիտության օր»: Մասնակիցներին ողջունեցին Արմեն Աշոտյանը (ՀՀ կրթության և գիտության նախարար), Մաթիաս […]

Սեպտեմբեր 29, 2015

Շրջայց գիտաժողովի մասնակիցների համար

Disordered and Ordered Materials analysis and characterization (DOM15) միջազգային գիտաժողովի մասնակիցները և եվրոպական “Synchrotron User Organization”-ի նախագահ պրոֆեսոր Ուլրիչ Փիթչը (Զիգենի Համալսարան, Գերմանիա) այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: Հյուրերը ծանոթացան «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծին, «ԱՐԵԱԼ» ԳԲՀ […]

Սեպտեմբեր 10, 2015

Բարելավումներ մեխանիկայի արտադրամասում

Վերջերս «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի մեխանիկայի արտադրամասում համակարգչային թվայնորեն ղեկավարվող ուղղահայաց ֆրեզերային ժամանակակից հաստոց (HAAS Automation Inc., ԱՄՆ) է տեղադրվել: Խառատային հաստոցը և նոր կարգաբերումները առաջադեմ արագացուցիչների և նրանց գործարկումների համար նախատեսված գիտական սարքավորումների ստեղծման մեծ հորիզոններ […]

Օգոստոս 4, 2015

Մեծ լիցքով նոր աշխատանքային ռեժիմ «ԱՐԵԱԼ» արագացուցչի համար

2015թ.-ի օգոստոսի 3-ին  Բ. Գրիգորյանի ղեկավարած խումբը «ԱՐԵԱԼ» արագացուցչի ԳԲՀ թնդանոթի համար ստացել է նոր մեծ լիցքով աշխատանքային ռեժիմ հետևյալ ցուցիչներով՝ թանձրուկի լիցք – 650 պԿ, էլեկտրոնային փնջի էներգիա – 4.8 ՄէՎ, ազդակի հաճախականության տեմպ […]

Հուլիս 8, 2015

Գեղձի սպիտակուցային էքստրակտի պաշտպանական ազդեցությունների ուսումնասիրություն

«Հակածերացման միացությունների ուսումնասիրություն» նախագծի շրջանակներում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտական խումբը «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի երկֆոտոն մանրադիտակի օգնությամբ ևս մեկ փորձ է իրականացրել: Ուսումնասիրվել են Helix Pomatia խխունջի գեղձի սպիտակուցային էքստրակտի պաշտպանիչ ազդեցությունները մարդու էրիթրոցիտներում ջրածնի […]

Մայիս 27, 2015

Ատենախոսության պաշտպանություն

Մայիսի 26-ին Տիգրան Վարդանյանը Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԵրՖԻ) գործող 024 մասնագիտական խորհրդում պաշտպանեց իր գիտական ատենախոսությունը՝ « Վիգգլերային և օնդուլյատորային ճառագայթման էֆեկտների ուսումնասիրությունը էլեկտրոնային արագացուցիչներում» թեմայով: Ուսումնասիրությունը կատարվել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում […]

Մայիս 20, 2015

Նոր սցինտիլյատորների ուսումնասիրություն «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա

«ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա սկսվել է հաջորդ սերնդի կալորիմետրերի համար նախատեսված սցինտիլյատորների ուսումնասիրությունը, որը իրականացվում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից: Նախագծի ղեկավար պրոֆեսոր Աշոտ Պետրոսյանը ներկայացրել է հետազոտության առաջին արդյունքները. «Անօրգանական սցինտիլյատորները գործածման մի […]

Մայիս 18, 2015

Նոր բարելավումներ «ԱՐԵԱԼ» ղեկավարման համակարգի համար

«ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի ղեկավարման համակարգի բարելավման համար հիմք կհանդիսանա ժամանակակից µTCA տեխնոլոգիան: Վերջերս «ԴԵԶԻ»-ում ավարտվել են «ԱՐԵԱԼ» արագացուցչի համար նախատեսված µTCA համակարգերի պատրաստման աշխատանքները, որոնք ղեկավարվում էին Control և Low Level RF խմբերի կողմից: «ՔԵՆԴԼ»-ի […]

Ապրիլ 27, 2015

Օպտիկական մրրիկների գեներացիա

Դոկտոր Վահագն Ղարիբյանի այցելության ընթացքում («ԴԵԶԻ», Գերմանիա) քննարկվեցին «ԴԵԼՏԱ» լաբորատորիայում ապակու հիման վրա ստացված ցանցային միկրոկառուցվածքների օգտագործմամբ օպտիկական մրրիկների գեներացման շուրջ կատարված փորձերի արդյունքները: Օպտիկական մրրիկները գեներացվել էին ստացված ցանցերը Հե-Նե լազերի Գաուսյան փնջով լուսավորելու […]