Դեկտեմբեր 12, 2020

Կիլվատերային դաշտերի Չերենկովի ճառագայթում

Տերահերցային տիրույթում ժամանակակից մասնիկների ճառագայթման աղբյուրների մշակումն արագացուցչային և փնջերի ֆիզիկայի բնագավառում հայ-գերմանական գիտական համագործակցության խոստումնալից ուղղություններից մեկն է: Դիէլեկտրիկով պատված կառուցվածքների վրա հիմնված կոհերենտ ճառագայթման աղբյուրի ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են Journal of Synchrotron Radiation […]

Սեպտեմբեր 17, 2020

Հեռանկարային համագործակցություն գործընկեր համալսարանի հետ

Ամփոփվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի մեկամյա համագործակցությունը, որի հիմնական նպատակն է, որպես գործընկեր կազմակերպություն, աջակցել «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ԵՊԲՀ կողմից […]

Օգոստոս 26, 2020

Նոր ծրագիր՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի/տեխնոլոգիաների փոխանակման բնագավառում»

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի (Վրաստան), Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան), Կոշիցեի տեխնիկական համալսարանի (Սլովակիա) և Մասարիկի համալսարանի (Չեխիա) հետ համատեղ, Վիշեգրադ + դրամաշնորհների նախագծի շրջանակներում, արժանացել է «Transferring V4 expertise in knowledge/technology […]

Հունիս 27, 2020

Գերարագ ճառագայթման ազդեցությունը կիսահաղորդիչներում

Պրոֆ. Հ. Երիցյանի գլխավորած գիտական խմբի կողմից՝ կիսահաղորդիչների վրա գերարագ ճառագայթման ունեցած ազդեցությունների շուրջ կատարած հետազոտության արդյունքները տպագրվել են բարձր վարկանիշ (ազդեցության գործակից՝ 2.1) ունեցող Elsevier ամսագրում՝ “Radiation Physics and Chemistry՝ H. Yeritsyan et al, […]

Հունիս 10, 2020

Մարդու ծերացման նոր չափորոշիչ

Կ.գ.թ. Գոհար Ցականովայի կողմից ղեկավարվող գիտական խումբը մարդու ծերացման ուսումնասիրություններում երկֆոտոն մանրադիտակի կիրառման արդյունքները տպագրել է բարձր վարկանիշ (ազդեցության գործակից՝ 4.23) ունեցող “Biomedical Optics Express” ամսագրում (Journal of Optical Society of America)՝ G. Tsakanova, et […]

Հունիս 9, 2020

Լույսի միջազգային օրը «ՔԵՆԴԼ»-ում

Սույն թվականի հունիսի 9-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտը տոնեց Լույսի միջազգային օրը: Միջոցառումը կազմակերպվել էր առցանց եղանակով՝ կորոնավիրուսի հետևանքով սահմանված սահմանափակումների պատճառով: Ամենամյա “Illumination of the Unknown” խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին […]

Հունիս 5, 2020

Մաքսիմ Սարգսյանը՝ լավագույն ուսանող

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը Մաքսիմ Սարգսյանին շնորհել է 2020 թ.-ի մագիստրատուրայի լավագույն ուսանողի կոչումը: Նրա մագիստրոսական թեզը նվիրված է հեղուկ բյուրեղային էլաստոմերների մեխանիկական և օպտիկական հատկությունների հետազոտմանը: Աշխատանքն իրականացվել է պրոֆ. Ռ. Հակոբյանի անմիջական […]

Հունիս 3, 2020

Մարգարիտ Ասատրյանը՝ լավագույն ուսանողուհի

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը Մարգարիտ Ասատրյանին շնորհել է 2020 թ.-ի բակալավրիատի լավագույն ուսանողուհու կոչումը: Նրա ավարտական աշխատանքը նվիրված է պլազմայում էլեկտրոնային փնջի էներգետիկ մոդուլյացիային և միկրոթանձրուկավորմանը: Արդյունքում ուսումնասիրվել են ալիքատարում և ազատ տարածության մեջ […]

Ապրիլ 28, 2020

Նոր միամոդ դիէլեկտրիկ կառուցվածք

Տերահերցային հաճախության տիրույթում մասնիկների ճառագայթման ժամանակակից աղբյուրների և կոմպակտ արագացուցիչների մշակումը հանդիսանում է 2019 թ.-ի աշնանը «ԴԵԶԻ» գիտական կենտրոնի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի միջև կնքված հռչակագրի կարևորագույն և հեռանկարային ուղղություններից մեկը: Դիէլեկտրիկով պատված կառուցվածքները հանդիսանում են […]

Մարտ 30, 2020

CERN Courier-ի անդրադարձը հայ-գերմանական համատեղ դասընթացին

CERN Courier-ի մարտ/ապրիլյան համարում անդրադարձ է կատարվել 2019թ.-ին կազմակերպված հայ-գերմանական համատեղ գործնական դասընթացին: Համբուրգի համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կողմից համատեղ ջանքերով մշակված, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից «Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության հետ […]

Մարտ 24, 2020

ԳԲՀ դաշտի շղթայակցորդիչի տարրերի վակուումային զոդում

«ՔԵՆԴԼ» Ինստիտուտի «Վակուումային տեխնոլոգիաներ» լաբորատորիայում հաջողությամբ նախագծվել և պատրաստվել են ԳԲՀ էլեկտրամագնիսական ալիքների շղթայակցորդիչի տարրեր, որոնք նախատեսված են 3 ԳՀց հաճախությամբ (S-band) արագացնող համակարգի համար: Վակուումային զոդումն իրականացվել է վակուումային վառարանում՝ 10-6 մբար վակուումի պայմաններում՝ […]

Փետրվար 21, 2020

Էլեկտրոնային ճառագայթում սննդի վերամշակման համար

Էլեկտրոնային փնջով ճառագայթումը և պրոբիոտիկների օգտագործումը սննդի վերամշակման նորագույն տեխնոլոգիաներից են, որոնք կարելի է կիրառել՝ երաշխավորելու սննդի անվտանգությունը և բարելավելու սննդի պահպանման ժամկետը: Աստղիկ Փեփոյանի կողմից ղեկավարվող՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խումբը վերջերս Annals […]

Փետրվար 20, 2020

Կենսաբժշկական հետազոտություն

Ռուսաստանի գիտական հիմնադրամը հաստատել է Ն. Ն. Սեմենովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (Մոսկվա, ՌԴ) պրոֆեսոր Ա. Ն. Օսիպովի գլխավորած գիտական խմբի՝ “Molecular and Cellular Effects of Ultrashort Pulsed Radiation” հետազոտական ծրագրի երկրորդ փուլի իրականացումը: Ծրագիրն […]

Փետրվար 10, 2020

«Ահա թե ինչի է հանգեցնում հայ-գերմանական սոցիալականացման փորձը»

Մեծ արձագանք ստացած հայ – գերմանական նախաձեռնությունն արդեն իսկ իրականություն է: Այս ամենի վառ ապացույցն է Համբուրգի համալսարանի մի խումբ ուսանողների հեղինակած ջերմությամբ լի հոդվածը, որը տպագրվել է 1914թ.-ին Բեռլինում հիմնված «Գերմանական-հայկական ընկերության» կողմից 1973թ.-ից […]

Հունվար 24, 2020

Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի սաների այցը

Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները այս տարվա մեր առաջին այցելուներն էին: Երեխաների համար կազմակերպվեց էքսկուրսիա՝ ցույց տալու ինստիտուտի հետազոտական լաբորատորիաները, և թե ինչպես են գիտնականների կողմից իրականացված աշխատանքները […]

Հունվար 24, 2020

Երկրներ

Երկրներ Հայաստան

Հունվար 22, 2020

Ֆիզիկայի 021 մասնագիտական խորհուրդ

2020 Համաձայն ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 30․12.2019թ. N 259 Ա հրամանի՝ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում ստեղծված ֆիզիկայի 021 մասնագիտական խորհուրդը իրավասու է Ա.04.20 – Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա (ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական գիտություններ) մասնագիտությամբ թեկնածուական […]

Դեկտեմբեր 25, 2019

Նոր տարին «ՔԵՆԴԼ»-ում

Նկարներ

Դեկտեմբեր 8, 2019

Հետազոտական նոր հնարավորություններ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի համար

Ս. թ. դեկտեմբերի 6-ին «ՔԵՆԴԼ» էին այցելել ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ուսանողներ և ասպիրանտներ: Հյուրերին ներկայացվեցին փորձարարական կենսաբանության լաբորատորիայի, ԴԵԼՏԱ լաբորատորիայի միկրոմշակման և երկֆոտոն մանրադիտակի կայանների, ինչպես նաև ԱՐԵԱԼ գծային արագացուցչի ընձեռած […]

Նոյեմբեր 29, 2019

ԵՊՀ ուսանողների այցը «ՔԵՆԴԼ»

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 29-ին այց էր կազմակերպել արագացուցչային ֆիզիկայով և դրա կիրառություններով հետաքրքրված ուսանողների համար, որոնք նաև ցանկություն էին հայտնել ծանոթանալ մեր ինստիտուտի գործունեությանը: Մեր երիտասարդ գիտնականների կողմից ներկայացվեցին ինստիտուտի լաբորատորիաների […]

Նոյեմբեր 18, 2019

Երևանի թիվ 174 հիմնական դպրոց

Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի ավելի քան 30 աշակերտներ երկու օր շարունակ այցելում էին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ: Մեր երիտասարդ գիտնականները երեխաներին ցուցադրեցին մագնիսական չափումների, վակուումային տեխնոլոգիաների, փորձարարական կենսաբանության լաբորատորիաները, ինչպես նաև միկրոմշակման և մանրադիտակի փորձարարական կայանները: […]

Նոյեմբեր 15, 2019

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի այցը «ՔԵՆԴԼ»

Այսօր «ՔԵՆԴԼ» ինստիտուտ էին այցելել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ և ուսանողներ, որոնց ներկայացվեցին ինստիտուտի՝ մի շարք հետազոտական հնարավորություններ ընձեռող լաբորատորիաները և փորձարարական կայանները: Համատեղ քննարկումների արդյունքում հյուրերը շնորհակալություն հայտնեցին ինստիտուտի գործունեության համապարփակ ներկայացման համար […]

Հոկտեմբեր 31, 2019

Գերկարճ ճառագայթման ազդեցությունը բջիջների վրա

Ռուսաստանի գիտական հիմնադրամի կողմից աջակցություն ստացած “Molecular and Cellular Effects of Ultrashort Pulsed Radiation” նոր հետազոտական ծրագրի շրջանակներում, պրոֆ. Անդրեյան Օսիպովի (Ռուսաստան) և Ռուբեն Հարությունյանի (Հայաստան) կողմից ղեկավարվող գիտական խումբը International Journal of Molecular Sciences […]

Հոկտեմբեր 29, 2019

«Տաթև» դպրոցի և «Whiz Code Academy» ուսումնական կենտրոնի սաների այցը ՔԵՆԴԼ

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին և 29-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտ էին այցելել «Տաթև» դպրոցի և «Whiz Code Academy» ուսումնական կենտրոնի սաները: Հաշվի առնելով երիտասարդ սերնդի հետաքրքրվածությունը ֆիզիկայի և վերջինիս կիրառությունների հանդեպ՝ ներկայացվեցին ինստիտուտի` ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, […]

Հոկտեմբեր 15, 2019

DESY պատվիրակությունը Հայաստանում

Սույն թվականի հոկտեմբերի 11-13-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, Հայաստան էր այցելել Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ պրոֆ. Հելմուտ Դոշի կողմից գլխավորած՝ Գերմանիայի առաջատար գիտնականների պաշտոնական պատվիրակությունը: Այցի բուն նպատակն էր ուժեղացնել […]